Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը

Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դիմակ կրելու պարտադրանքին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դիմակով կարող ենք զրոյացնել կորոնավիրուսով վարակվողների թիվը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին։ Իհարկե, այս չորս սիմվոլն էլ երկրի զարգացման հետ որեւէ կապ չունեն, սակայն ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այնպես էլ այժմ գերագնահատվում է դիմակների դերը, ընդհուպ՝ մինչեւ վարչապետի հայտարարություն, թե դիմակ կրելով մենք կարող ենք զրոյացնել վարակակիրների թիվը։

ՀԴՄ-ները եւ դիմակներն ունեն կարեւոր զուգահեռներ։ Երկու դեպքում էլ առանց խորանալու բնագավառի խնդիրների մեջ՝ մի դեպքում տնտեսության, մյուս դեպքում՝ առողջապահության, իշխանությունները հայտնագործում են պարզունակ համադարմաններ, որոնք հայտարարվում են, թե ոլորտների խնդիրների լուծման բանալիներն են։ Երկու դեպքում էլ այս խախտումների դեմ պայքարում են պատժիչ մարմինների եւ պատժիչ տուգանքների միջոցով։ Երկու դեպքում իշխանությունների մտահոգությունն անգամ պատահական խախտումների համար աղմուկ բարձրացնելն է, քան հարցը տրամաբանության մեջ լուծելը: Օրինակ` կարելի է համադրել Արշակ Զաքարյանի հացատանը կերած քյաբաբի համար Նիկոլ Փաշինյանի աղմուկը ՀԴՄ տպելու թղթի բացակայության համար ամուսիններին նույն մեքենայի մեջ դիմակ պարտադրելու հետ։
Ամենակարեւորը՝ երկու դեպքում իրադրության վատ արդյունքների համար պատասխանատվությունը դրվում է «ժողջանի» վրա:

Այսինքն`մեր վարչապետն ամեն ինչ անում է ձեզ համար, բայց քանի որ դուք ՀԴՄ չեք պահանջում (դիմակ չեք կրում), ապա վատ եք ապրելու (ապա հիվանադանալու եք ու մեռնեք)։ Եվ իհարկե, այն լայն դաշտ է բացում Նիկոլ Փաշինյանի սիրելի գործի՝ մեղավորներ փնտրել-գտնելու ու հանդիմանել-մուննաթ գալու համար։ Այս առումով ՀԴՄ-ն ու դիմակը իշխանության սրտի գործիքներն են, իսկ ամեն ինչի պատասխանատուն մնում է ժողովուրդը։

Ավելի վատն այն է, որ Նյուտոնի երրորդ օրենքը գործում է նաեւ հասարակական հարաբերություններում։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հասարակությունը բաժանել է սեւերի ու սպիտակների, ապա նրա ուղերձներին ենթարկվում են իր սպիտակները, իսկ սեւերն, ասենք, հայտարարում էին՝ տար էդ ՀԴՄ-դ Նիկոլին տուր։ Եվ դա միայն Նիկոլ Փաշինյանին հակադրվելու զուտ ցանկությունը չէր։ Քաղաքացիները տեսնում էին, որ հանուն ՀԴՄ-ների պայքարը վեր է ածվում իրենց հանդեպ ծաղրի՝ լուրջ կոռուպցիոն դրսեւորումներով, բայց նաեւ՝ որ դրանից ոչինչ չէր փոխվում տնտեսության մեջ։

Նույն զավեշտալի, բայց տխուր դրությունը դիմակների դեպքում է, երբ «սեւ» քաղաքացիների մի մեծ խումբ չի հավատում դիմակի զորությանը, քանի որ այդ մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Պատճառը միայն նրան հակադրվելը չէ, որ մարդիկ հասկացել են ոչ միայն որ նա հաճախ սուտ է խոսում, որ արժեզրկել է իր խոսքը։ Պատճառներից է նրա եւ նրա կառավարության ոչ պրոֆեսիոնալ, անհեթեթ, անգամ՝ հիմար հայտարարությունները, քաղաքացիներին ծաղրելը։

Պատճառներից է դիմակներ կրելու պայմանների հակասականությունը եւ անտրամաբանականությունը։ Պատճառներից է, որ ինչպես ՀԴՄ-ների դեպքում էր, շատ իրավապահներ դիմակ դնելուն հետեւելու փոխարեն, պարզապես որս են կազմակերպում՝ բռնելու իրավիճակը, երբ ինչ-որ քաղաքացի ինչ-որ պահի հանում է դիմակը։ Պատճառներից են դիմակների արտադրության, վաճառքի եւ գների հետ կապված լուրջ կոռուպցիոն կասկածները։

Պատճառներից է, որ չեն հասկանում, ինչպես մսխվեց 104 մլն․ դոլար օգնությունը եւ հավաքված շուրջ 1 մլրդ դրամը, իսկ իրավիճակն ավելի վատացավ։ Եվ, ի վերջո, պատճառներից է այն, կառավարությունը քաղաքացիների բուժումը կիսատ է թողնում եւ տուն ուղարկում, որոշում է սորտավորել հիվանդներին, որոշել, թե ով է արժանի բուժման, եւ ով՝ մահվան։

Պողոսների դեպքում իրավիճակն այլ է։ Պողոսները չեն կարող մեղավոր լինել, քանի որ նրանք արել են պրոտոկոլի բոլոր կետերը․ «դըմփ-դըմփ-հու» ասել են, ջուջուլը կերել են, քֆուրը գրել են։ Նրանք ամբողջովին վստահում են Նիկոլին, երբ վերջինս խոսում է, որ սաղ Սերժն ա մեղավոր։ Այլ դեպքերում էլ են վստահում Նիկոլին, բայց էնպես թեթեւ, մի քիչ։ Հիմա Նիկոլը չի ասել, որ նախկիններն են բոլորին վարակում։ Պողոսը մտածում է ու գտնում է՝ ուրեմն Բիլ Գեյթսն է, իսկ 5G-ից դիմակը չի փրկում։ Ուրեմն, ինչու անիմաստ դիմակ հագնել, եթե «մեկ ա, սաղս էլ վարակվելու ենք»։

 

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am