Հայաստանում ձևավորված «բառադիզմ»-ի ռեժիմը վտանգում է անվտանգության համակարգերը և ոչ միայն․ Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Քաղաքագիտությանը հայտնի են կառավարման ռեժիմի (ֆր. regime — կառավարում) երեք հիմնական տիպեր՝ դեմոկրատիա, ավտորիտարիզմ և տոտալիտարզմ։

Հայաստանի քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ, որը կոչվում է բառադիզմ։ Այս թեզի լավագույն հիմնավորումը տրվում է COVID-19-ի դեմ ծավալված համաշխարհային պայքարի համեմատական արդյունավետությամբ։

Բոլոր չափումներով պարզվում է, որ համավարակի դեմ արդյունավետ կարող են պայքարել ինչպես դեմոկրատիզմի, այնպես էլ ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի վրա հենված կառավարման ռեժիմները։ Համավարակը չի կարողանում հաղթահարել միայն «բառադիզմի» վրա հիմնված կառավարման ռեժիմը։

Հայաստանում բառադիզմի ռեժիմի դրսևորումներն ակնհայտ են կառավարման գրեթե բոլոր ոլորտներում։ Եթե դեմորկրատիզմի ռեժիմին բնորոշ են քաղաքական որոշումների հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու հանրային կարծիքի արժևերումը, ապա բառադիզմի ռեժիմն իրականացնում է նույնի իմիտացիան՝ սեփական որոշումների համար դրսևորված ակնհայտ անպատասխանատվությամբ։
Եթե ավտորիտարիզմի ռեժիմին բնորոշ են իշխանության կենտրոնացումը մեկ անձի, կամ խմբի կողմից, ապա հայկական բառադիզմը կրկնօրինակում է նույն մեթոդները՝ ավելացնելով տվյալ անձի կամ խմբի բացարձակ անպատասխանատվության, քաոտիկության և թափթփվածության իրեն բնորոշ վարքագիծը։

Տոտալիտարիզմի ռեժիմի հետ բառադիզմը դեռևս մեծ ընդհանրություններ չունի՝ բացառությամբ այլակարծության դեմ անզիջում պայքարի, սեփական սխալները չընդունելու, ժողովրդի թշնամիներ փնտրելու, ինչպես նաև մասսայական քաղաքական դատավարությունների կազմակերպման դրսևորումները։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանում ձևավորված կառավարման նոր՝ բառադիզմի ռեժիմը դեմորկատիզմի, ավտորիտարիզմի և տոտալիտարիզմի անորակ խառնուրդ է։ Կարծում եմ, քաղաքագիտությունը դեռ երկար ժամանակ ուսումնասիրելու է, այս քաղաքական նորագոյացության բացասական ազդեցությունը Հայաստանի և Հայ ժողովրդի կենսագործունեության վրա։

Մասնավորապես՝ պետք է ուսումնասիրվի, թե ինչո՞ւ է բառադիզմի ռեժիմը վտանգում ՀՀ անվտանգության համակարգերի, հանրային առողջության ապահովման, արժեքային դաշտի, սոցիալ-տնտեսական նվազագույն շեմերի ապահովման, ինչպես նաև կենսական նշանակության մի շարք այլ շահեր»։

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am