«ժողովուրդն է մեղավոր»․ հեշտ է ամեն ինչ գցել «շարքայինների» վրա և անմեղ ու խրոխտ հայացքով ման գալ գեներալական ուսադիրներով

Ի՞նչ կմտածեք դուք, եթե լսեք, որ ինչ-որ պատերազմի ընթացքում ամեն առիթի ասվում է՝ ժողովուրդը լավ չի կռվում, այդ պատճառով էլ պարտվում ենք, կամ՝ զորքը հրամանատարներին չի լսում, այդ պատճառով էլ պարտվում ենք և այլն...

Ես, օրինակ, կմտածեմ, որ այդ պատերազմում հրամանատարությունը, գեներալիտետը անպիտան է, եւ որ նրանց պետք է առնվազն աստիճանազրկել և ուղարկել զինվորական խոհանոց, եթե ոչ տրիբունալ... Որովհետև, պատերազմի ժամանակ ստրատեգիան, պլանավորումը, կազմակերպումը, ղեկավարումը հենց հրամանատարությա՛ն գործն է, և եթե «զորքը լավ չի կռվում», մեղավորը հրամանատարությունն է՝ թող ավելի լա՛վ կազմակերպեին, ավելի խելացի՛ պլանավորեին գործողությունները, եթե մարդիկ չգիտեին կռվել՝ թող սովորեցնեի՛ն, պանիկայի մեջ փախչու՞մ էին՝ նորմալ մոտիվացնեի՛ն մարդկանց, որ «չփախչեն մարտադաշտից» կամ, վերջին հաշվով, «заградотряд»-ներ կանգնեցնեին և այլն և այլն... Թե չէ հեշտ է ամեն ինչ գցել «շարքայինների» վրա և անմեղ ու խրոխտ հայացքով ման գալ գեներալական ուսադիրներով...

«Սա պատերազմ է» - քանի՞ անգամ ենք լսել այս արտահայտությունը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված? Եվ եթե այսպես գնա, մենք կարող ենք պարտվել այդ պատերազմը, պարտվել կորոնավիրուսին: Բայց հիմա ամեն անկյունից լսում ենք ու կարդում՝ ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն անկարգապահ է, ժողովուրդը անպատասխանատու է եւ այլն։

Ժողովուրդը՝ իր ամբողջության մեջ, ինչպես նաեւ առանձին մարդիկ, բնավ պարտավոր չեն լինել այսպիսի հարցերում պատրաստված կամ ինքնակազմակերպված։ Այդ իշխանություննե՛րն են պարտավոր, եթե տեսնում են, որ կազմակերպվածության կամ կարգապահության պակասը վտանգում են երկիրն ու ժողովրդին, կիրառել արդյունավետ միջոցներ, որ այդ անպատասխանատվությունը, կազմակերպվածության պակասը չկարողանան էական վնաս հասցնել։

Եթե իշխանությունները տեսնում էին, որ զանազան հիմար, դավադրապաշտական տեսություններ են տարածվում (օրինակ՝ վիրուս չկա, սուտ է) եւ վտանգում մարդկանց առողջությունը, այդ նրա՛նք պետք է դրա դեմն առնեին։ Բայց այդ հիմար տեսությունները տարածվեցին, ահագին վնաս տվեցին և ստացվում է, որ իշխանություններն արդեն իսկ պարտվել են վիրուսի դեմ քարոզչական ճակատամարտում։

Մեր բժիշկներն ու ԱՆ-ն մեջտեղից երկու կես էլ լինեն՝ գուցե չկարողանան հաղթահարել այն կատաստրոֆիկ իրավիճակը, որն առաջանալու է, ըստ իս, հարցի հիմնականում «տնտեսական կողմին» նախապատվություն տալու, շվեդական սցենարով կամա թե ակամա գնալու, քարոզչական ու մոտիվացիոն աշխատանքում իշխանությունների պարտության պատճառով։ Տնտեսական շահերն, այո՛, էական են, բայց գերապատվություն չպետք է ստանան մարդկային կյանքերի նկատմամբ: Հնարավոր է, որ իշխանությունն ուզում է մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել՝ եւ՛ աննախադեպ ՀՆԱ ունենալ համաճարակի ժամանակներում, եւ՛ մարդկանց կյանքերը փրկել, բայց արդյունքում կարող է այնպես ստացվել, որ երկու ձմերուկն էլ ընկեն-կոտրվեն... Եվ այդ դեպքում, ճգնաժամային իրավիճակներում կառավարման կարողությունների պակասը շատերի կողմից ներկայացվելու է՝ որպես «ժողովուրդն է մեղավոր»... Նու, ինչպես ստատուսի սկզբի հիպոթետիկ օրինակում՝ «պատերազմում ժողովուրդը լավ չի կռվում», իսկ գեներալները՝ կեցցե՛ն...

Սարգիս Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 319 անգամ
Լրահոս
Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am