Մի կարճ ու ուսանելի պատմություն՝ պատերազմում պռավալ տված հրամանատարների մասին (լուսանկար)

Քաղաքական իշխանությունները հաճախ համաճարակային իրավիճակը բնութագրում են որպես «պատերազմ», հատկապես այն ժամանակ, երբ փորձում են արդարացնել անհասկանալի կամ ակնհայտ անարդյունավետ միջոցառումները։

Մի կարճ ու ուսանելի պատմություն՝ պատերազմում պռավալ տված հրամանատարների մասին։ Խորհրդային բանակում մի գեներալ կար՝ Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ, Խորհրդային Միության հերոս Դմիտրի Գրիգորյեվիչ Պավլովը։ 1941թ. հունիսին մի քանի օրում ֆաշիստները հիմնահատակ ջախջախեցին Պավլովի զորքերը, մի քանի բանակ շրջապատման մեջ մնաց Մինսկի ուղղությամբ ու դադարեց ռազմական միավոր լինելուց, տասնյակ հազարավոր կարմիրբանակայիններ գերի ընկան։

Ո՞վ էր մեղավոր։ Դե երևի բոլորը՝ սկսած Ստալինից. գենշտաբը, պոլիտբյուրոն, սխալ կադրային քաղաքականությունը, կոլեկտիվացումն ու ինդուստրիալացումը, տռոցկիստներն ու աջ ուկլոնիստները, գերմանացիների հզորությունն ու հարվածի ուժգնությունը, ողջ աշխարհը։

Բայց Կրեմլում մի փոքր այլ կերպ էին մտածում։ Մտածում էին, որ եթե ջախջախվել են արևմտյան ֆրոնտի զորքերը, ուրեմն պատասխանատու է արևմտյան ֆրոնտի հրամանատարությունը՝ հրամանատար, Բանակի գեներալ Պավլովի գլխավորությամբ։ Ու մտածում էին՝ եթե մարդիկ չտեսնեն պռավալ տվածի պատիժը, երբեք չեն դրսևորի անհրաժեշտ պատասխանատվություն։

Գեներալ Պավլովին ձերբակալեցին, դատեցին, դատապարտեցին մահվան ու արդեն հուլիսին գնդակահարեցին։ Ու ոչ միայն Պավլովին՝ Արևմտյան տապալված ֆրոնտի ևս մի քանի հրամանատարի։

Ասում են՝ դատավճռի այս բառերը տեքստում ավելացրել է անձամբ Ստալինը. “за трусость, самовольное оставление стратегических пунктов без разрешения высшего командования, развал управления войсками, бездействие власти”:

Հ․Գ. Գնդակահարվածներից մեկն էլ Սարդարապատի հերոսամարտի ակտիվ մասնակից, հրետանու գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Կլիչն էր՝ արևմտյան ֆրոնտի հրետանու պետը։ Ծնունդով Կարսից։

На изображении может находиться: 1 человек
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 715 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am