Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել. պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ
«Մենք փորձում ենք ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ եւ իրավիճակ, դա շատ կարեւոր է: Ես պատահական չեմ սա նշում, որովհետեւ երեկ արդեն Իլհամ Ալիեւն իր հերթական հայտարարություններն է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություններ չեն եղել, մանավանդ այս հայտարարությունը. «Աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում»: Այսինքն ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել: Պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք եւ ուզեւմ եմ նաեւ վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաեւ այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: