Այսօր իմացա, որ պարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. սա ճիշտ որոշում չէ, առաջարկում եմ վերանայել այս հարցը. ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ

Փաստաբան, ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթության ոչ պարտադիր լինելուն։ Նա առաջարկում է վերանայել հարցը՝ նշելով, որ պարեկները պետք է ունենան ընդհանուր Էրուդիցիա, տեղեկատվություն վերլուծելու կարողություն ու խորքային գիտելիքներ։ Գրառումը՝ ստորև․

«Պարեկային ոստիկանությունը մեր հասարակությանը պետք է որպես վերլուծական, պրոֆիլակտիկ ու ոստիկանական «շտապ օգնության» ծառայություն: Պարեկային սպայակազմի ինտելեկտուալ բարձր որակների անհրաժեշտության մասին Ազգային ժողովում իրավացիորեն նշեց նաև պարոն Անդրանիկ Քոչարյանը:

Այսօր իմացա, որ պարեկի թեկնածուի ընտրության համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ. իմ խորը համոզմամբ սա ճիշտ որոշում չէ. բարձր գնահատելով արդարադատության նախարարության ջանքերը ոստիկանությունը բարեփոխելու հարցում, հատկապես իմ կողմից շատ հարգված նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի անձնական ներդրումը, առաջարկում եմ վերանայել այս հարցը: Պարեկները պետք է ունենան ընդհանուր Էրուդիցիա, տեղեկատվություն վերլուծելու կարողություն ու խորքային գիտելիքներ: Միայն բարձրագույն կրթություն ունեցող թեկնածուների համար կարող են օգտակար լինել 5-ամսյա դասընթացները ոստիկանության կրթահամալիրում:

Եվ ամենակարևորը՝ պարեկները կարող են ազդել հանցածին վիճակի վրա, եթե օժտված լինեն կանխարգելիչ վարչական լիազորություններով: Այս իմաստով «Ոստիկանության մասին» օրենքը փոփոխութունների կարիք ունի: ԽՍՀՄ իրավակարգը պաշտպանող ՎԻՎ օրենսգիրքը և գործող քրեական դատավարության օրենսգիրքը ոստիկանությանը վարչական գործունեության ոլորտում բավարար լիազորություններ չեն վերապահում: Նոր պարեկային ծառայությունը պետք է գործի նոր իրավական դաշտում: Հակառակ պարագայում մենք կունենանք հերթական ձանձրալի աշխատող շարային ստորաբաժանումը, բայց ոչ երբեք նորացված ոստիկանություն:

Այլ մոտեցումները հարգում եմ, բայց դրանցով պայմանավորված պաթոսը չեմ հասկանում»:

դիտվել է 562 անգամ
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am