Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իրավապահները վերջերս ընդգծված եւ անառողջ հետաքրքրություն ունեն Սյունյաց աշխարհի խոշոր բնակավայրերի համայնքապետերի նկատմամբ: Խոշորացույցի տակ ուսումնասիրում են նրանց գործունեությունը, հարաբերություններն ընկերների ու գործընկերների, նույնիսկ պարտապանների հետ:

Քրեական գործեր են հարուցվել, որոնք առնչվում են Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերին: Մեր աղբյուրը հայտնում է, որ Մեղրիի քաղաքապետ, նախկին ազատամարտիկ Մխիթար Զաքարյանն է նախազգուշացում ստացել ավագանու կողմից ընդունված սեփականաշնորհման մի որոշման առիթով: «Քրեական գործ հարուցված չկա, բայց կանչել են, զգուշացրել են, որ հետաքննություն է գնում, հնարավոր է, որ մեղադրանք էլ առաջադրվի: Ծիրանի ձոր վայրում ինչ-որ գույք է, որը, իբր, սխալ են սեփականաշնորհել: Մեկին գտել են, որն ասում է, որ ինքն էր ուզում սեփականաշնորհել, բայց ապօրինի կերպով ուրիշին են տվել: Սովորական սարքոցի»,- ասում է մեր աղբյուրը:

ԳՈՎԱԶԴ00:17Իմանալ ավելին
Քաղաքապետ Զաքարյանը «նախկիններից» է համարվում, քաղաքապետի պաշտոնին է 2016 թվականից: Նրա հետ կապվել չհաջողվեց, իսկ Քննչական կոմիտեից ասացին, որ քաղաքապետին առնչվող քրեական գործ չկա: Փոխարենը Գորիսի 29-ամյա քաղաքապետ Առուշան Առուշանյանին առնչվող 3 քրեական գործ կա՝ ՔՕ 5 հոդվածներով ՝ է՛լ խարդախություն, է՛լ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, է՛լ ինքնիրավչություն:

Առուշանյանը նույնպես «նախկիններից» է, Գորիսի քաղաքապետն է 2017-ից: Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը հայտնեց. «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն առնչվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315 պրիմ 2 հոդվածով հարուցված քրեական գործով (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը) եւ 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Ազատությունից ապօրինի զրկելը՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով), 322- րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով (Ինքնիրավչություն՝ բռնություն գործադրելով) առերեւույթ հանցագործություններին»:

Քննչական կոմիտեի պատասխանում նշվում է նաեւ, որ հիշյալ 3 քրգործով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ներկայում ունի վկայի կարգավիճակ: Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը եւս չունի մեղադրյալի կարգավիճակ: «Սակայն ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվում է մի խումբ անձանց կողմից Քաջարանի մի բնակչի առեւանգելու եւ այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործ, որով համապատասխան գործողություններ եւ միջոցառումներ են իրականացվում… Քաջարանի ղեկավարի մասնակցությունը եւ առնչակցությունը կատարված առերեւույթ հանցագործություններին ստուգելու ուղղությամբ»:

Խոսքն ապրիլի 26-ին եւ 29-ին Կապանում տեղի ունեցած «ռազբորկաների» հետքերով հարուցված քրեական գործի մասին է: Ըստ պաշտոնական տեղեկատվության, ապրիլի 26-ին Քաջարանի համայնքապետ Փարամազյանը շուրջ 20 հոգու կանչել է մի չգործող ռեստորան, որտեղ ծեծկռտուք է եղել, ապա 3 օր անց Զանգեզուրի կոմբինատի 3 աշխատակից առեւանգել են մի անձի ու խմբակային ծեծի ենթարկել:

Ըստ տեղացիների, փոխմարզպետ Նարեկ Բաբայանն է մարդ ուղարկել քաջարանցիների մոտ, ցանկանալով «փայ մտնել» ինչ-ինչ բիզնեսներում, իսկ քաղաքապետն ասել է՝ դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես: Բաբայանը հերքում է այս լուրերը: Քաջարանի քաղաքապետը նույնպես «նախկիններից» է համարվում: Նա ընտրվել է 2016-ի նոյեմբերին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 487 անգամ
Լրահոս
Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am