Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ

Ազգային ժողովում քննարկվող գույքահարկի մասին նոր օրենքի համաձայն` գանձման շեմը նվազեցվում է: 2021թ. հունվարի 1-ից սկսած` մինչև 3 մլն դրամ արժեքով անշարժ գույք ունեցողները նույնպես կսկսեն գույքահարկ վճարել, որը վստահաբար ունենալու է բացասական սոցիալական հետևանք:

Բացի այդ, ներկայումս գործող օրենսդրության համաձայն, շենքերը, շինությունների և հողամասերի հարկման ժամանակ, որպես շուկայական արժեք, հիմք են ընդունվում գույքի և հողի կադաստրային արժեքը, որը, որպես կանոն, ավելի ցածր է, քան իրական շուկայական գինը: Գույքահարկի և հողահարկի նոր տարբերակով` անշարժ գույքի կադաստրային արժեքները վերանայվելու են` դրանք մոտեցնելով գույքի շուկայական գնին: Այսինքն` նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գույքահարկը հաշվարկվելու է շուկայական գնով: Նշվում է, որ նման քայլի գնալու հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների կայուն աճի ավելացումն է: Գույքահարկի հաշվարկը, ինչպես հայտնի է, կատարվում է հստակ բանաձևով, որտեղ գույքի գոտիականությունը և հիմնական շուկայական արժեքը գույքահարկի չափը որոշող հիմնական գործոններն են: Ըստ այդմ` շուկայական արժեքի հաշվարկի բանաձևում մեկ քառակուսի մետր մակերեսի համար որպես բազային միասնական արժեք ընդունվելու է 700 000 դրամը՝ նախկին 255 000 (քարե շինությունների) և 230 000 (երկաթբետոնե շինությունների) դրամի փոխարեն:

Ըստ գտնվելու վայրի կիրառվող գործակիցների էլ կպայմանավորի գույքահարկի չափը: Գոտիականության գործակիցների մեջ նույնպես կատարվել են որոշակի փոփոխություններ: Մասնագետների կարծիքով` նոր օրենքի ընդունումից հետո Երևանում բնակարանների գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ: Եթե նախկին օրենսդրությամբ 3 մլն դրամ կադաստրային արժեքը չգերազանցող գույքի համար հարկ չէր գանձվում, ապա նոր մեթոդաբանությամբ կգանձվի` հաշվի առնելով գտնվելու վայրը: Այսինքն` վերացվում է չհարկվող շեմը, որի արդյունքում մոտ 580. 000 սեփականատերեր, որոնք այժմ գույքահարկ չեն վճարում, սկսելու է գույքահարկ վճարել: Այս քայլը միանշանակ առաջ է բերելու սոցիալական առանձին խմբերի ընդգծված դժգոհությունը: Ճիշտ է` այստեղ կարող են կիրառվել առանձին գործիքներ` անապահով խավերին գույքահարկից ազատելու առումով, բայց ամեն դեպքում սոցիալական ընդվզումն անխուսափելի է:
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, դղյակների և ապարանքների գույքահարկին. առանձնատների համար սահմանված է շեմ, եթե առանձնատան արժեքը գերազանցում է 100 մլն դրամը, ապա գույքահարկի դրույքաչափով սահմանվում արժեքի 1 տոկոսը: Այսինքն` 100 մլն դրամ արժեքով տան գույքահարկը կակզմի 1 մլն դրամ, որը համարժեք է Երևանի Կենտրոնի միջին բնակարանի գույքահարկին: Այս տարբերակումն արվել է, այսպես կոչված, ճոխության հարկի փոխարեն: ՀՀ «Գույքահարկն ավելանալու է այն գույքերի համար, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք «դղյակներ», «ապարանքներ» և այլն: Որովհետև եթե նայենք այսօր, թե այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության՝ սիմվոլիկ: Երկար տարիներ Հայաստանում այն բանավեճն է տեղի ունեցել, որ պետք է կիրառել ճոխության հարկ, բայց ճոխության հարկը կիրառվել է այնպես, որ հետո ստիպված ենք եղել վերացնել, որովհետև երբ արդյունքներին ենք նայել, տեսել ենք, որ գումար չի հավաքվում»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ:

Օրենքը ներկայացնելու ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ նախատեսվում է անշարժ գույքի հարկը հաշվառել շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա, և պատճառաբանեց. «Այս համակարգին անցում կատարելը թույլ կտա ապահովել տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկումը»,- ասաց նախարարը: Թերևս եթե նախարարը խոսում է տեսանելի հարստության մասին, պետք է ենթադրել, որ կա նաև տեսանելի հարստություև: Թե որն է անտեսանելին, հավանաբար խոսակցության առանձին թեմա է: Հատկանշական է, որ գույքահարկի այս մոդելը ներդնելու գաղափարը կար դեռևս նախկին իշխանության օրոք: Սա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի չիրագործած ծրագրերից է, որը ժամանակին մշակվել էր ֆինանսների նախարարությունում: Նախկին նախարար Վարդան Արամյանն ակս մասին ժամանակին խոսել է նաև հրապարակավ: Հեղափոխական Նիկոլ Փաշինյանին ու նրա տնետեսական թիմին այդպես էլ չհաջողվեց սեփական տնտեսական ծրագիրը մշակելը, փոխարենը նրանք հեշտությամբ վերցնում ու կյանքի են կոչում նախկինների դարակներում փոշոտված, ռիսկային և խոցելի ծրագրերը:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 5423 անգամ
Լրահոս
Միաժամանակ մի քանի կետում թեթևոտ պատերազմի ենք պատրաստվում... Քաղաքապետի աշխատավարձը կդառնա 1 մլն 320.000 դրամ. որքա՞ն կավելանան աշխատավարձերը Քաղաքապետարանում Ի՞նչ նպատակներ է հետապնդում վերջին օրերին կրկին ակտիվացած ադրբեջանաթուրքական համակարգված հակահայկական պաշտոնական «վայնասունը». Արմեն Պետրոսյան «Ինչի՞ ա օրինակ, նույնատիպ ասածների համար մեկին տանում Ավանի գժանոց, մյուսին ընտրում վարչապետ». Տիգրան Քոչարյան Արմեն Սարգսյանը ստորագրել է ՔԴՕ և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը Տեղեկություններ կան, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է. video ԱԺ-ում լրագրողների աշխատանքային գոտու ձեւավորումը և որոշակի սահմանափակումների կիրառումը անհրաժեշտություն է. իմքայլական Բաքուն և Մոսկվան պայմանագիր են կնքել Սյունիքի մարզպետարանը իրեն է վերագրում նաև ուրիշների՞ արածը. video Ուր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. բացահայտում Միջազգային գիտաժողովը չեղարկվել է հայ մասնագետներին ևս հրավիրելու պահանջի պատճառով. ԳԱԱ Թուրք խորհրդարանականները նախատեսում են այցելել Շուշի Արարատում խորթ հայրը 1.5 տարեկան երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ ու հարվածներ հասցրել. փոքրիկը մահացել է. «Փաստինֆո» Շոյգուն հանդիպում է ունեցել Արշակ Կարապետյանի հետ Գեղարքունիքում ավտովթարի հետեւանքով երկու անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց Սպասվում է անձրև և ամպրոպ ՀՀ դատական համակարգում դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների /իրական անդամների/ գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ... Նախապատերազմական սպառնալիքներ Անկարայից. Ովքեր են «ներսի» ու «դրսի» ուժերը Մեզ ընտելացնում են Հայաստանի տարածքում պատերազմին Ոստիկանությունը գնացելա Մեղրի ու հնարավոր ամեն ինչ քրքրումա, որ նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի վեդաբերյալ մի բան պեղի Նախագահի «կատարակտը», կամ ինչպես է փողը կուրացրել Հայաստանի նախագահին. Էդգար Ղազարյան Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար. նոր փոփոխություններ. ArmLur.am «Զանգեզուրի միջանցքը նոր միջանցք կդառնա եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա». Բաքու «Առուշ Առուշանյանն անհապաղ պետք է ազատ արձակվի». փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Թեմա՝ Իշխանական պատգամավոր հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի ճոխ հարսանիքը 5000 զոհի և Արցախի կորստի ֆոնին. երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ, հոգեբանորեն ինչ վիճակում է գտնվում հանրությունը Հուլիսի 28-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար, բժիշկ Նունե Ներսիսյանը։ Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի, Գեղարքունիքի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, նոր գերիներ ու զոհեր, ինչ է մտածում պատերազմող երկրի ղեկավարությունը. Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել: Հուլիսի 28-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի, Գեղարքունիքի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, նոր գերիներ ու զոհեր, ինչ է մտածում պատերազմող երկրի ղեկավարությունը. Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել: Հուլիսի 28-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ, հոգեբանորեն ինչ վիճակում է գտնվում հանրությունը Հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, իրավագետ Թադևոս Ավետիսյանը: Թեմա` Երկրի ներքաղաքական իրավիճակ, տնտեսապես ինչ իրավիճակում է գտնվում երկիրը, որ ոլորտներում կան թերություններ Հուլիսի 28-ին ժամը՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և «Հյուսիս-հարավ կամուրջ» կազմակերպության ղեկավար Աշոտ Հայրապետյանը: ԹԵՄԱ՝ համահայկական ցանց. ընդհանուր ռեսուրսների համախմբում և զարգացման մոդելի ստեղծում՝ ի շահ ՀՀ-ն և ողջ հայության: Հուլիսի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի, Գեղարքունիքի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, նոր գերիներ ու զոհեր, ինչ է մտածում պատերազմող երկրի ղեկավարությունը. Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել: Հուլիսի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ գյուղատնտեսական ոլորտի բացթողումներ, հրդեհավտանգ իրավիճակներ, մսի թանկացում Հուլիսի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը Հուլիսի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեմա` Ինտեսնիվ փոխհրաձգություն Երասխի ուղղությամբ, Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունները, Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել, արտահերթ ընտրությունների հետ կապված ՍԴ որոշումը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub