Քաջարանի դեպքերով մեղադրյալ Մարատ Ստեփանյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է
Կապանում՝ Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործով Մարատ Ստեփանյանի ձերբակալությունը նախ ճանաչվել էր ոչ իրավաչափ, այսօր էլ նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ խափանման միջոց կալանքի միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է։
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հենց նոր մերժեց Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը պաշտպանյալիս նկատմամբ ՀՀ քր.օր. 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքով որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։