Երկրում ամեն մեկն ուզում է շեֆ դառնալ, հավաքվեք, երկիրը փրկեք. Վ. Բոստանջյան. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը հասկանո՞ւմ է՝ մեր երկրում գյուղատնտեսությունն ինչ խնդիրների առաջ է կանգնած և ինչպես են այդ խնդիրները կարգավորվելու: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ այցելությանն ու գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով առաջարկներին:

Ըստ Արամ Սարգսյանի՝ այսօր մեզ պետք է խորիմաստ ու լրջագույն ծրագիր՝ գյուղի զարգացման համար. «Գյուղացուն ոչ թե պետք է առաջարկել գյուղատնտեսական վարկեր, այլև անհրաժեշտ են ներդրումներ: Գյուղացուն պետք են նոր տեխնիկաներ և պետք չէ, որպեսզի վարչապետը գնա գյուղ ու գյուղացուն ասի՝ արի տեսնեմ, ծիրանն ինչքան բերք է տալու այս տարի»:

Արամ Սարգսյանի խոսքով՝ Կառավարությանն այսօր նման է շտապօգնության. «60 կամ 90 հազար գյուղացուն տալով գյուղատնտեսական հարցերը չեն լուծվում»:

Հաղորդման մյուս հյուրի՝ տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ՝ վերջին երեսուն տարում մեր գյուղատնտեսությունն ու գյուղացին դարձել են «որբի գլուխ»՝ ով հասնում, սափրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանը մի ժամում լուծում գտավ գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու ու շատ արագ «լայվով» հայտարարեց դրա մասին, դա շատ լավ է՝ նա ավելացրեց իրենից հիասթափվողների թիվը»:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ կապ ունի գյուղացու հագուկապը գյուղատնտեսության զարգացման հետ:

Խոսելով գազի գնից՝ Վարդան Բոստանջյանը նշել է. «Ռուսաստանի համար մեր սպառած գազը կորուստների մեջ էլ չկա: Սահմանին գազը 150-ից դարձավ 160 դոլար,այստեղ գործում է քաղաքական ֆակտորը, որովհետև այս գնի տատանումը Ռուսաստանի համար ոչ մի նշանակություն չունի»:

Շարունակելով Վարդան Բոստանջյանի խոսքը՝ Արամ Սարգսյանը նշել է. «Այսօրվա երիտասարդները շփոթում են արժանապատվությունն ու այսպես կոչված ենթակայությունը: Ռուսաստանում շատ լավ գիտեն, թե Ձեր ԱԺ-ի կեսն ինչ նպատակով է հայտնվել այդտեղ ու ինչ նպատակներ են հետապնդում»:

Անդրադառնալով մաքսանենգ ծխախոտի մասին սկանդալային վերջին բացահայտումներին՝ Վարդան Բոստանջյանը նշել է. «Եթե հանկարծ բացառում ենք, որ իշխանությունը կապ ունի մաքսանենգ ծխախոտի հետ, ուրեմն ստացվում է՝ իրենք չեն տիրապետում երկրի կառավարմանը: Միքայել Մինասյանի անունը մի էլ տվեք, Ձեզ ներկայացվում է փաստ, իշխանության ղեկավարը պետք է տա բացատրություն»:

Արամ Սարգսյանն էլ ասում է՝ իշխանությունը նշում է՝ մեր մաքսայինը ճիշտ է արել, մեզ մոտից արտահանողներն են մեղավոր, դե ուրեմն բարի եղեք, բացատրեք ու անունները տվեք այդ մարդկանց:

Արամ Սարգսյանը նշում է, որ մաքսանենգ ծխախոտից բացի, ադամանդների մասին էլ է այսօր խոսք գնում, ինչը դարձավ երկրորդ պատճառը, որ մենք այսօր ընդհանրություն ունենք Վրաստանի հետ՝ առաջին պատճառն էլ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին հայտարարությունն էր:

Դիտարկմանը՝ տպավորություն չկա՞, որ այս իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի այսպիսի պատմություններ առաջ գան, Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Հանրապետությունում վխտում են օտարերկրյա գործակալները, ուրիշի հաշվին ապրողները: Այս մարդիկ դավաճաններ են, ովքեր եկել են մեր պետականությունը վերացնելու»:

դիտվել է 913 անգամ
Լրահոս
Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն այլևս թաքցնել չի ստացվում «Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ». Գևորգ Պետրոսյան Քաոսային պատասխան Ալիևից Քանդել, քանդել մինչեւ վերջ․ հերթը հիվանդանոցներինն է Թորոսյանը Փաշինյանի ձեռքը դիմակ կտա ու քարշ կտա միջազգային դատարաններ Բռնապե՞տ, ապաչի՞, թե Նիկոլ Փաշինյան․ վարչապետի նոր ռեկորդը Վտանգի տակ է 70 հազար աշխատատեղ Մեսիջներ Երևանից՝ Ստեփանակերտ. ինչու էր Մնացականյանը հասել Արցախ Ալիևը ձերբակալում է Հայաստանի հետ թիվ մեկ բանակցողի զինակիցներին. Ի՞նչ է կատարվում Բաքվում Կորոնավիրուսային «պատերազմը» ցույց տվեց, թե ինչպես է իրեն պահելու Նիկոլ Փաշինյանը հնարավոր իրական պատերազմի դեպքում Բաժակաճառեր՝ ցածր մակարդակի պաշտոնյաների հետ զրույցներով Նիկոլ ջան, փողոցում շնչելու հարկ մտցրու Իրականությունը շատ պարզ է՝ կա երկու բարիկադ Էդ ժողովրդից, որին խոստացվել էր հրապարակում, որ իրենք են ամեն ինչ որոշողը, էլ ինչի՞ կարծիք չեն հարցնում Ալիևը մեղադրո՞ւմ է Փաշինյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Որտեղի՞ց Ալիևին այսքան «երկար լեզու» Պողոսնե՛ր, ՔԱՋԱԼԵՐՎԵՔ տուգանքներով, դուք արժանի եք դրան Անհեթեթություն է, թե Հայ եկեղեցու պատմության դասավանդումը ծանրաբեռնում է դասացուցակը․ հանե՞նք նաև ֆիզիկան, որովհետև ֆիզիկոս դարձող աշակերտների տոկոսը շատ չէ․ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյան Դատարանը ընտրակաշառքի գործով կալանավորել է նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ իր երկու տեղակալի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել Այս գիշեր հայտնաբերվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձ /տեսանյութ/ Դատախազության միջնորդության քննարկման վրա 2 նիստ կորցրեցինք. Քոչարյանի փաստաբան Չարաշահումներ «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում․ հարուցվել է քրեական գործ Աննա Դանիբեկյանը մերժեց մեղադրող դատախազների միջնորդությունը Ով է նշանակվել «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ՍԱՏՄ-ն կասեցնում է սննդի շուկայի կարգազանց օպերատորների աշխատանքը. ստուգայցերը շարունակվում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետներ Ա. Հարությունյանը և Ա. Ավագյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, Ինչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան, եվ արդյոք կհեշտացնի՞ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն Հուլիսի 7-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, կորոնավիրուս, արտակարգ իրավիճակի հնարավոր երկարաձգում, հետևանքները Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետ Գևորգ Գրիգորյանը և Արեն Ապիկյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն: Կորոնավիրուս, արտակարգ իրավիճակի հնարավոր երկարաձգում, հետևանքները Հուլիսի 7-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ռուսաստանին և Իրանին վիճակված է որոշել տարածաշրջանի ճակատագիրը: Իրողություններ և հնարավոր զարգացումներ: ՀՈՒԼԻՍԻ 7-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը: Թեմա- Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տվյալներ: Նախարար Արսեն Թորոսյանը կպատասխանի թեմայի վերաբերյալ հարցերին: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:... Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub