Նոր կարանտին կսահմանվի՞. պարզաբանում
Պարետատան նիստից հետո ճեպազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին, թե հնարավո՞ր է, որ նորից սահմանվի կարանտին։
«Ձգտում ենք կարանտինի չվերադառնալով՝ կառավարելի պահել իրավիճակը։ Չափանիշը վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է։ Դա ամենամեծ չափանիշն է, և ուզում եմ ասել, որ իրավիճակը գնալով ծանրանում է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է՝ վերադառնան կարանտինին, բայց մինչ այդ կլինեն այլ խստացնող միջոցառումներ։ Օրինակ, որ դիմակ կրելը պարտադիր լինի թե՛ փակ, թե բաց տարածքում։