Զառա Բաթոյանն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը որոշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում համակարգումը թույլ վիճակում է, ևս տասը հոգու լրացուցիչ ներուժ է պետք, որպեսզի կառավարման բացը լրացվի: Այդ պատճառով էլ նախարարությունում բացվել է 14 լրիվ նոր «իմպրովիզային» հաստիք՝ «Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խոհրդականի» պաշտոնով և որը համաձայնեցվել է վարչապետ Փաշինյանի հետ:Այս մասին գրում է yerevan.today-ը:

«Բնական է, 50 մլն դրամ լրացուցիչ աշխատավարձի ֆոնդ բյուջեից ստանալու համար՝ առանց Փաշինյանի դաբրոյի ֆինանսների նախարարությունը որևէ դեպքում սիրահոժար չէր ընդառաջի Բաթոյանի խնդրանքներին, մանավանդ որ Բաթոյանն առանց այդ էլ 4 խորհրդական ուներ և հասցրել էր, մի շարք օգնականներ նշանակել:


Ստացվում է՝ միայն սոցապնախարար արդեն ունի 18 խորհրդական, որից 4-ը՝ ավանդական, մյուս 14-ը «մոդեռն»՝ ԿՍԱԳՀ (Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խոհրդական):

Եթե նախարար Զառա Բաթոյանի 18 խորհրդականին գումարենք նաև օգնականների թիվը՝ վարչապետ Փաշինյանի աշխատակազմից վստահաբար մեծ կազմ կունենա: Ինչո՞ւ է նման շքեղություն իրեն թույլ տվել ահռելի պարտքերի տակ կքած երկրի սոցապնախարարը, համակարգում դրա պատասխանը չունեն։ Իսկ սոցապնախարարի առաջնային մանդատը սոցիալապես խոցելի խմբերին, կարիքավորներին հայտնաբերելն ու օգնելը պիտի լինի, ոչ թե մրցակցելը վարչապետի ու Պաշտպանության նախարարի աշխատակազմերի քանակի հետ:

Ուշագրավ է այն, որ Բաթոյանի 14 «մոդեռն» խոհրդականները քանակով նախարարության ստորաբաժանումներից էլ ավելի շատ են, և այստեղ մի տեսակ տրամաբանական կազուս է առաջանում:

Մյուս զավեշտն այն է, որ ստորաբաժանումների վերահսկող դարձած 14 հոգուց ոչ մեկը ոլորտը չգիտի, անցյալում կապ չի ունեցել, չնայած զբաղեցնում են հայեցողական բարձր պաշտոններ, ունեն անորոշ զբաղմունք, հպարտ կեցվածք ու ըստ տեղեկության՝ ամսական 624 հազար դրամ եկամուտ: Նրանց ամսական եկամտի 312 հազար դրամը աշխատավարձն է, և նույնքան ամեն ամիս, ըստ աղբյուրի, ստանում են՝ ձևակերպված 100% չափով պարգևավճար:

Համակարգի ներսում տասնչորս խորհրդավոր խորհրդականներից միայն երկու-երեքին գիտեն․ նրանցից մեկը Վահագն Արշակյանն է, ֆիննախից է եկել, այս ընթացքում ակտիվություն է դրսևորել այնքանով, որ ենթականերին սիտիպել է ֆինանսների վարչության հետ առնչվող բոլոր տիպի հարցերը համաձայնեցնել իր հետ: Մյուս առավել ակտիվը Էդուարդ Ստեփանյանն է, նրան վերապահված է համակարգել ծերանոցների ու մանկատների աշխատանքը։ Միակ քաջածանոթ դեմքը Լաուրա Հարությունյանն է, նա նախկին նախարարների օգնականն է եղել: Մնացյալ 11-ին, ըստ աշխատակիցների, դեմքով հազիվ են տեղը բերում, պարզապես նկատել են՝ նրանք Բաթոյանի աչքն ու ականջն են, տեղաբաշխված են նախարարության տարբեր սենյակներում, որ ամեն մեկն իրեն տրված առանձին ոլորտի աշխատակիցների շարժը վերահսկի և պարբերաբար զեկուցի նախարար Բաթոյանին:

ԿՍԱԳՀ խորհրդականներն են՝ Էդվարդ Գևորգյան, Վահագն Արշակյան, Անդրանիկ Քոչարյան, Աստղիկ Մկրտչյան, Դավիթ Մանուկյան, Հերմինե Կարապետյան, Քրիստինե Համբարձումյան, Լիլիթ Մնացականյան, Լաուրա Հարությունյան, Իզաբելլա Մուրադյան, Էդգար Ամիրխանյան, Արաքսյա Սվաջյան, Քրիստինե Ասատրյան, Էդուարդ Ստեփանյան։ Նախարարի խոհրդականները՝ ըստ պաշտոնական տվյալների, 4-ն են՝ Աստղիկ Մինասյան, Ազատ Հարությունյան, Ալբերտ Աբգարյան և Արա Պետրոսյան։ Վերջինը նախկին փոխնախարարն էր, օրերս է պաշտոնանկ արվել:

Ի դեպ, ԿՍԱԳՀ պաշտոնի անձնագրի իրական մոդելը ստեղծվել է դեռ նախկին իշխանության օրոք, ընդ որում՝ լրիվ հակառակ տրամաբանությամբ: Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք՝ 2013թ․, այս հաստիքը հորինվել էր մի կարևոր նպատակով, որպեսզի նոր հնարավորություն տրվեր թոշակի անցած ոլորտի հին ու կարուղունակ պրոֆեսիոնալներին մնալ համակարգում և ծառայել երկրին:

Այսինքն, ըստ անհրաժեշության, լուծում էր գտնվել, որ պետական կառավարման համակարգը զուտ տարիքի գործոնով պայմանավորված՝ չկորցնի իր լավագույն ծառայողներին, և որոնք իրենց ինստիտուցիոնալ հիշողությամբ ու գիտելիքներով շարունակեն օգուտ տալ համակարգերի արդիականացմանը, պետական համակարգում սերնդափոխությունը սահուն ապահովելու համար նաև:

Որքանո՞վ է հեղափոխական կառավարոթյունը փորձել այս նոր-մոդեռն հաստիքի հաշվին պահպանել պրոֆեսիոնալ կադրերին՝ համադրելու նրանց փորձառությունն իր «քայլած սերնդակիցների» հետ, մեծ հարց է...

Իրականում այն, ինչ արել են հեղափոխական նախարարները՝ կարծես միտումնավոր խեղել են այս հաստիքի բովանդակության ամբողջ տրամաբանությունը:

Փաստն այն է, որ Բաթոյանի օրինակով, նորեկները ընդամենը ֆիքսել են, որ առանց գիտելիքի պահանջի, շանս կա հայեցողական բարձր պաշտոն զբաղեցնել, ու դա հրաշալի է:

Հապճեպ կանչել են ում զանկացել են, նշանակել են և անհամեստորեն ԱՅԴ ՇԱՆՍԸ ծառայեցրել են զուտ մասնավոր շահի․ այդքան բան:

Հետո երևի ախորժակ է բացվել, վարչապետի հետ համաձայնեցրել են ու բուծել նույն հաստիքը ևս տասներեք անգամ, որ շատերը գոհ մնան: Սրանով, ըստ էության, միայն մի խնդիր է լուծվել՝ մերձավոր մարդիկ տեղավորվել են բարձր պաշտոնների, ստանում են ճոխ աշխատավարձ և վայելում են չինովնիկական մի շարք բարիքներ՝ հարկատուներիս հաշվին: Չնայած՝ համակարգի ներսում կարծիք կա, որ այս նոր կադրերով Զառա Բաթոյանը փորձում է համակարգի ներսում իր յուրայինների թիմը ստեղծել, խորությամբ մարսել ոլորտի ողջ նրբությունները, որպեսզի մի կողմից իր ազդեցության լծակները մեծացնի, մյուս կողմից՝ պատրաստի վարչության նոր պետերի ու փոխնախարարների յուրային թեկնածուների:

Իսկ ինչ են տալիս նրանք այսօր պետական համակարգին, սոցիալական պաշտպանության ոլորտին՝ այդ 14 հոգով միասին վերցրած, հայտնի չէ, փաստ է, միայն որ անորոշ գործառույթով օժտված սույն պաշտոնյաների համար տարեկան բյուջեից իջեցվում է շուրջ 50 միլիոն դրամ չոր աշխատավարձ և նույնքան իջեցվում է պարգևավճարի համար ու չգիտենք՝ մատուցած ինչ ծառայության դիմաց:

Նախարարության պաշտոնական կայքում այս հաստիքների կանոնադրությամբ սահմանված առաքելությունը չգտնվեց, որովհետև նախարարության լրատվական բաժինը «պարապուրդի» մեջ է, անգամ նոր կազմավորված կառուցվածքային փոփոխությունն է զլացել հրապարակայացնել՝ ի տես բոլորիս: Հուսանք՝ «մոդեռն» խոհրդականների գործառույթի, հույժ անհրաժեշտ լինելու մասին և վերջինններիս շռայլած ճոխ պարգևավճարերի մասին մեր հարցադրումների պատասխանները կստանանք տիկին Բաթոյանից, և կհրապարակենք առաջիկայում»։

 

դիտվել է 624 անգամ
Լրահոս
Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին.Ռոբերտ Քոչարյան (video) Կենտրոնական բանկի դիմաց իրավիճակը կրկին լարված է. Տեսանյութ Ալիևը ձերբակալում է Հայաստանի հետ թիվ մեկ բանակցողի զինակիցներին. Ի՞նչ է կատարվում Բաքվում Մեսիջներ Երևանից՝ Ստեփանակերտ. ինչու էր Մնացականյանը հասել Արցախ Թվանկարչություն հեղափոխական վրձնով․ ում համար է Փաշինյանի «կտավը» Այս իշխանությունը եկեղեցին քանդող դեգեներատ է.Միհրան Հակոբյան (video) Նոր քաղաքապետ է ընտրվել «Տուգանենք, հետո ասենք, որ քանդել չենք կարող, վերջում կօրինականացնես... ախպեր ջան». լուսանկարներ «Իշխանությունն անցել է գործի․․․ Ա՜յ տկարներ, ինչ մեղք եք…»․ Գաղտնալսել են Գեւորգ Պետրոսյանին ««Եկեղեցի, ընտանիք, բանակ, սաղ ռադ արեք» արժեքի տեր մարդիկ, կլինի՞ հավաքվեք ոտ-ոտ գնաք, ասենք, Նախիջևանը ազատագրեք». Անժելա Էլիբեգովա Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում Արտակարգ դեպք Երևանում Սա վտանգավոր դիվերսիա է մեր արժեհամակարգի նկատմամբ և կարող է բերել ազգային նկարագրի կորստի ու հայաթափման․ Ավետիք Չալաբյան Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Ես ու իմ նմանները պարտավոր չենք զոհ գնալու հիմար, անխելք ու անպատասխանատու մարդկանց լկտի քմահաճույքներին. Սամվել Սևադա Նիկոլի զոմբիները մի օր Նիկոլին էլ են հայհոյելու, չեմ կասկածում Եթե Ֆրունզիկը տրանսվեստիտ լիներ, կրթության նախարարը ուրախությամբ կֆինանսավորեր նրա կյանքի մասին պատմող ֆիլմ Իհարկե, մեծ սխալ էր Արամոյի՝ 2018-ի ելույթը հրապարակում, որը մեզ դարձրեց Սարոյան եղբայներ․ Արամոյի հարազատ եղբայր Սերժ Սարգսյանը ծրարով փող տվեց Արամոյի կնոջը, որ տուն գնեն Էյ դուք վերևներում, անգամ շշուկով չխոսեք.... Ներկայիս ռեժիմն իր էությամբ հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական է, Տեսանյութ Ինչ հարցով է Արմեն Ամիրյանը դիմում ներկայացրել դատախազությանը Հայտնի է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու երկրորդ միջնորդության որոշումը Գեղարքունիքի մարզում 25-ամյա վարորդը Mazda-ով բախվել է կովին և հայտնվել դաշտում. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub