Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով

Ինչպես հայտնի է Հայաստանում այսօր գործում է «ժողովուրդի ծոցից դուրս եկած» իշխանություն: Շատերը Փաշինյանին անվանում են` պոպուլիստ: Այսինքն` գործիչ, ով փորձում է դուր գալ սեփական քաղաքացիներին` բաժանելով նրանց տարատեսակ արտոնություններ:

Նշվում է նաև, որ, օրինակ, հարևան Վրաստանում իշխանությունը պոպուլիստական բնույթ չունի: Դեռ ավելին այն մեղադրվում է ոչ այնքան դեմոկրատական լինելու մեջ:

Իսկ հիմա փորձենք հասկանալ` համեմատելով, թե ինչպիսին են իրականում իշխանությունները Հայաստանում և Վրաստանում: Ինչպես են նրանք պայքարում այս վարակի դեմ և ինչ գնով:

Առաջինը այս վարակը արձանագրվեց Վրաստանում` սույն թվականի փետրվարի 26-ին և միայն մարտի 2-ին վարակը եկավ նաև Հայաստան: Թվում էր` Հայաստանը ավելի պատրաստված պիտի ընդուներ վարակին, մանավանդ որ մեզ մոտ արտերկրացիների քանակը տարվա մեջ մոտ 4,5 անգամ ավելի պակաս է լինում, քան Վրաստանում, սակայն այսօր ունենք բոլորովին հակառակ պատկերը: Մայիսի 28-ի դրությամբ, մեզ մոտ վարակակիրների թիվը` 8216 է: Վրաստանի թիվն ավելի քան 10 անգամ ցածր է` 738: Մեզ մոտ վարակից արդեն մահացել են 113 մարդ, նրանց` մոտ 12: Այսինքն` մոտ 10 անգամ պակաս:

Հայաստանի իշխանությունները նշում են, թե իբր մեր առողջապահական ոլորտը տանուլ ենք տվել, փոխարենը մեզ մոտ ավելի բարվոք է սոցիալական վիճակը Վրաստանի հետ համեմատ:

Փորձենք հասկանալ, թե ինչ են հասկանում դրա տակ: Մեզ մոտ վարակի տարածումը սկսվելուց հետո դրամ-դոլար հարաբերակցությունը գրեթե չփոխվեց, մինչդեռ Վրաստանում լարի-դոլար հարաբերակցությունը փոխվեց մոտ 14 տոկոսով: Մինչև վարակը մեկ դոլարն արժեր 2,8 լարի, իսկ այսօր մեկ դոլարն արժե 3,2 լարի:

Պետք է նշել, որ Վրաստանում ի տարբերություն Հայաստանի վարվում է բոլորովին այլ դրամա-վարկային քաղաքականություն: Ի դեպ նման քաղաքականություն է վարվում նաև Ռուսաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում և Իրանում: Ինչո՞ւ է Հայաստանը տարբերվում այս շարքից, այլ խոսակցության թեմա է:

Սակայն վերադառնանք քաղաքացիներին հուզող խնդիրներին: Պանդեմիան սկսվելուց հետո առաջին անհրաժեշտության ապրանքների գները Վրաստանում կամ չեն փոփոխվել, կամ էլ չնչին են փոխվել: Հայաստանում առնվազն մրգերի գները բարձացան մինիմում 20-30 տոկոսով:

Եթե Հայաստանում աշխատանքի ճակատը կաթվածահար վիճակում է, ապա հարևան Վրաստանում այն համեմատելի ավելի բարվոք վիճակում է գտնվում: Վրաստանն անցյալ տարի հյուրընկալել էր 9,2 մլն զբոսաշրջիկ: Այս տարի նրանք նախատեսում են ստանալ մոտավորապես այս թվի 25 տոկոսը: Հայաստանում այս ոլորտը մեռած վիճակում է. այսօր և ոչ ոք չի հավատում, որ այս տարի Հայաստանն կարող է ունենալ իր անցած տարվա 1,9 մլն-ի նույնիսկ 10 տոկոսի չափը:

Սակայն վերադառնանք Փաշինյանի կողմից սիրված կորոնավիրուսային տնտեսական խնդիրներին: Նա մի քանի ամիս առաջ կոչ էր անում մեր քաղաքացիներին արտադրել դիմակներ, ալկոգելեր և հակասեպտիկ այլ միջոցներ: Երբ Փաշինյանն դրա մասին խոսում էր մեր հարևաններն այդ գաղափարները կյանքի էին կոչում: Այսօր, մասնավորապես, Վրաստանում գործում են 9 խոշոր դիմակի արտադրություններ, որոնցից ամենախոշորը՝ New Technologie Impex ընկերության հզորությունները կազմում են ամսեկան մինչև 12 մլն դիմակի արտադրություն: Համեմատելով մեր Տաշիր-տեքստիլը, որն օրեկան արտադրում է մոտ 30 հազար դիմակ, ամսեկան` մինչև 900 000 դիմակ:

Այսօր Վրաստանն ոչ միայն կարողացել է ապահովել իրեն դիմակների պահանջարկով, այլև սկսել է դիմակների արտահանումը դեպի Ուկրայինա, եվրոպական երկրներ և նույնիսկ ԱՄՆ:

Արտադրության ծավալները այնքան մեծ են, որ այսօր Վրաստանի խանութներում և դեղատներում բժշկական դիմակի միջին գինը տատանվում է 50 թետրիի սահմաններում, այսինքն մոտ 75 դրամի չափ:

Հիշեցնենք, որ հայաստանյան խանութներում և դեղատներում նույնանման դիմակների միջին գինը տատանվում է 150 դրամի սահմաններում:

Իսկ այս ամենին ավելացնենք այն, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են հակաճգնաժամային ծրագրերի վրա ծախսել մոտ 300 մլն դոլար, իսկ Վրաստանը` 750 մլն, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ է Հայաստանի այսօրվա իշխանությունը կոչվում պոպուլիստական, իսկ Վրաստանի Գախարիայի կառավարությունը` ոչ:

Փաշինյանի կառավարությունը կոմունալ վճարների համար, փոխհատուցեց ընդամենը մեկ ամսվա համար, իսկ Վրաստանի կառավարությունը` երեք ամսվա:

Այս ամենից հետո նշել, որ Վրաստանում վիճակն ավելի բարվոք է «երջանիկ պատահականության» պատճառով, ուղղակի վիրավորական պիտի լինի նույնիսկ ամենահավատարիմ հայաստանյան պողոսակական հատվածի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 502 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am