Ահազանգ՝ Աբովյանի ծննդատանը տիրող վիճակից, որտեղից օրեր առաջ Երեւան տեղափոխված նորածինը մահացել էր

SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Աբովյան քաղաքի բնակչուհի Կարինե Արզումանյանից, ով ներկայացրել է Աբովյանի բժշկական կենտրոնի ծննդատանը տիրող իրավիճակը՜ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում զանգահարած կինն ասում էր. «Մայիսի 15-ի լույս 16-ին, ժամը 3-ի սահմաններում, աղջկաս ցավերով տանում ենք ծննդատուն, ցերեկը ժամը 2-ին ծննդկանի ջրերը գնում են։ Իմ իմանալով՝ պետք է 4 ժամ հետո արհեստական ցավ տային կամ՝ Կեսարյան հատում, բայց ոչ մի բան չեն անում, բռնում, նոպա են սրսկում, որը հակացուցված է: Երեկոյան 20:00-ին աղջիկս ծննդաբերում է, այսինքն 6 ժամ պտուղը առանց ջրերի մնում է ներարգանդային կյանքում, երեխան կղանք է անում արգանդում, որը մնացորդ պտղաջրերի հետ առաջացնում է տոքսիկ, որը երեխան կուլ է տալիս, ինչ արդյունքում բալիկի թոքերը փքվում են»,-ասաց ծննդկանի մայրը, ավելացնելով. «Երբ ցանկացա բժշկին տեսնել, անընդհատ ասում էին՝ հիմա կգա: Ժամը 21:30-ին ծնունդն ընդունող բժիշկը կանչեց ու ասեց, որ ծանր ծննդաբերություն է եղել, ծննդկանի վիճակը ծայրահեղ ծանր է, երեխան՝ կայուն ծանր, իբր սակավաջրություն ա եղել, բայց ես ասում եմ, որ Երեւանում է ստուգվել աղջիկս, ամեն ինչ նորմալ է եղել թե հղիի, թե ծննդկանի մոտ…եթե սակավաջրություն ուներ, պարտավոր էին արագ քայլեր անել: Հասնում եմ ծնարան, որը ծնարան չէր, դա գոմ էր, տեսնում եմ՝ աղջիկս արնահոսում ա, մոտը մի հատ քույր կա։ Էդտեղ միակ մասնագետը մանկաբույժն ա եղել, որ արագ արձագանքել էր իրավիճակին ու Մուրացանից կանչ էր արել: Երեխուն տարանք Մուրացան, էնտեղ էլ փաստեցին, որ վիճակը ծանր է…բայց փառք Աստծո, ամեն ինչ անցավ, 3-4 օր հետո երեխուս վիճակը կայունացավ»: Ծննդկանի մոր խոսքով՝ միայն երջանիկ պատահականություն է, որ իր աղջիկն ու թոռնիկը ողջ են մնացել. «Սա ուղղակի հրաշք էր, որ թե աղջիկս փրկվեց, թե մեր պուճուրիկը, բայց ամսի 23-ի դեպքը տեսանք բոլորս…նույն սիմպտոմներն էր, ինչ մեզ էին ասել։ Ինչքա՞ն պետք է հանդուրժենք դեռ, ես պետք է պայքարեմ այնքան, որ հաջորդ անգամ որեւէ հղի չքաշի այն, ինչ մենք ենք քաշել: Ես խնդրում, աղաչում ու հորդորում եմ, որ տեր լինեն այս հիվանդանոցում տիրող վիճակին: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ, բարձրաձայնելու եմ, ցուցմունքներ եմ տալու: Պատրաստ եմ նաեւ ցուցմունք տալ նաեւ վերջին՝ մահվան ելքով դեպքով, որ իմ երեխան էլ է նույն սիմպտոմներն ունեցել, եւ զուտ պատահականություն էր, որ աղջիկս փրկվեց»: Հրաշքով ողջ մնացած փոքրիկին ծնողները կոչել են Անգելինա: 

դիտվել է 403 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am