Փաշինյանը ապատեղակատվություն է տարածել՝ մոլորեցնելով հանրությանը․ Փաստահավաք խումբ

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«Մայիսի 26-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց․ «Ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, ցավոք սրտի, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ։ Ըստ էության կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք»։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն արձանագրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն պնդումն անելիս ապատեղակատվություն է տարածել՝ մոլորության մեջ գցելով հանրությանը։

Ներկայացնում ենք նոր կորոնավիրուսային համավարակի ալիքի զարգացման չորս հիմնական փուլերը․

Առաջին փուլը զրոյական փուլն է՝ զրոյական հիվանդի առկայությունը, որը Հայաստանում եղել է 2020 թվականի փետրվարի 28-ին, ինչի մասին գրառում կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուս է հաստատվել Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ Առաջին փուլում հնարավոր է հայտնաբերել և նույնականացնել տարածման շղթաները։ Երկրորդ փուլը համավարակի «պայթյունն» է, որի ժամանակ էքսպոնենցիալ կերպով դեպի վեր է աճում հիվանդացության կորը և հասնում իր առավելագույն պիկին։ Այս փուլում կորում է վարակի տարածման և շղթաների հայտնաբերման հնարավորությունը:

Երրորդ փուլը կորի թեքումն է , երբ պետության կողմից ճիշտ մշակված և իրականացված քաղաքականության շնորհիվ հիվանդացությունը սկսում է նվազել և հիվանդացության կորը դառնում է հորիզոնական: Այս փուլում հնարավոր է վարակի տարածումը վերցնել հսկողության տակ՝ գրագետ բուժօգնություն ցուցաբերելու պարագայում: Վերջին՝ չորրորդ փուլը համավարակի կանգն է, որը կարող է տևել ամիսներ։ Այս փուլում հիվանդացության կորը չի իջնում, այն ընդամենը դառնում է հորիզոնական և կարող է տևական ժամանակ այդ ցուցանիշը պահպանվել:

Որոշ ժամանակ հետո համավարակի կորը սկսում է նվազել և այդ պարագայում նոր կարելի է հայտարարել, որ համավարակի առաջին ալիքը հաղթահարված է:

Հայաստանն այժմ գտնվում է համավարակի տարածման առաջին ալիքի երկրորդ փուլում, որի պիկին դեռևս մենք չենք էլ հասել։ Մինչև կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքին հասնելը Հայաստանը դեռ պետք է հաղթահարի կորոնավիրուսի տարածման առաջին ալիքի երրորդ և չորրորդ փուլերը։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հերթական անգամ փաստում է, որ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամբողջովին տապալել է նոր կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարի գործընթացը և այժմ, հասարակությանը մոլորեցնելով, փորձում է ստեղծել տպավորություն, որ աշխատանք է տարվում՝ նպատակ ունենալով կոծկել իր կողմից թույլ տրված լրջագույն սխալները, բացթողումները, անպատասխանատու, անլուրջ գործողություններն ու հանցավոր անգործությունը»:

դիտվել է 1479 անգամ
Լրահոս
Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am