Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը. կան վիրավորներ
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը և մանրամասնում, որ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 47-ամյա Վարոս Հ.-ի վարած Mitsubishi մակնիշի և 30-ամյա Արման Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Գագիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, ժամաել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: