Ռիսկերի խաչմերուկում․ անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են ոչ միայն տնտեսության, այլ նաև բանկային համակարգի հիմնական մարտահրավերը

«Համաշխարհային ընդգրկումով կորոնավիրուսի տարածումը դրսևորվում է երկու բաղադրիչով՝ առողջապահական և տնտեսական ճգնաժամերով։ Եվ պատահական չէ, որ պետությունների կառավարությունները փորձում են կառավարելիության և հավասարակշռության սահմանագծում պահել առողջապահական և տնտեսական ճգնաժամերը, որոնք փոխադարձ կախված են միմյանցից։

Սակայն այլ հարց է, թե դա որքանով է հաջողվում, որովհետև համավարակի տարածման տեմպերը և մարդկանց վարքագիծը այս պայմաններում հիմնականում կանխատեսելիության սահմաններից դուրս են։ Ու ամենամտահոգիչն այն է, որ որոշակի ընդմիջումներով կարող են տեղի ունենալ վարակի երկրորդ կամ երրորդ բռնկումները։

Բազմաթիվ վերլուծաբաններ տարբեր գնահատականներ են հնչեցնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Փորձագետների մի մասը կարծում է, թե համավարակի հետևանքների հաղթահարմանը կարելի է հասնել մեկ տարվա ընթացքում, սակայն մյուս մասը կարծում է, որ ժամանակի ընթացքում տեղի կունենան կորոնավիրուսի նոր բռնկումներ, իսկ ճգնաժամի հաղթահարման համար ուղղակի տարիներ են պահանջվելու։

Դեռ շաբաթներ առաջ միջազգային տարբեր փորձագետներ գրեթե համոզված էին, որ սահմանափակումների աստիճանական թուլացումը պայմաններ կապահովի համաշխարհային տնտեսության արագ և կտրուկ վերականգնման համար, սակայն որքան ժամանակն անցնում է, այնքան կանխատեսումները փոխվում են, իսկ համաշխարհային տնտեսությունը շարունակում է կրել ճգնաժամի բեռը։

Մի խոսքով, իրավիճակը մնում է անորոշ։ Հենց այս անորոշությունն է, որ թույլ չի տալիս մեծ ու փոքր տնտեսվարողներին կողմնորոշվել և ռացիոնալ որոշումներ ընդունել ճգնաժամային իրավիճակում։

Անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են ոչ միայն տնտեսության, այլև բանկային համակարգի հիմնական մարտահրավերը։ Չնայած Հայաստանի բանկերը միայն այս տարվա առաջին եռամսյակում մոտ 45 տոկոս շահույթ են ունեցել, որը հուսադրող ցուցանիշ է, այնուամենայնիվ, հայաստանյան բանկային համակարգի կայունության ապահովման տեսանկյունից որոշակի ռիսկեր են ի հայտ գալիս։

Խնդիրն այն է, որ մոտեցել է իրավաբանական և ֆիզիկական անձանց համար հայտարարված վարկային արձակուրդների ավարտը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am