Ինքնասպանության փորձ արած 14-ամյա աղջիկը ունի դիմածնոտային բազում կոտրվածքներ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ինքնասպանության փորձ կատարած 14-ամյա աղջկա վիճակին:
«Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»,-գրել է նա: