Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը

Սահմանադրական դատարանի հարցը, մասնավորապես, նախագահ Հրայր Թովմասյանը մնացել են իշխանության կոկորդում: Մոտ երկու տարվա տքնաջան դեգերումներից հետո էլ իշխանություններին չի հաջողվում ազատվել Թովմասյանից, ձեւավորել Նիկոլ Փաշինյանի երազանքների դատարանը, որտեղ կդակվեն իշխանության կեղտոտ գործերը: ՍԴ նախագահի եւ մյուս անդամների դեմ իշխանությունների հատորյակներով կոմպրոմատները նույնքան բովանդակազուրկ դուրս եկան, որքան իշխանության բնույթն է: Այս օրերին էլ իշխանությունը չի մոռացել ՍԴ խնդիրը եւ երկորւմ ծայրահեղ սրված սոցիալական եւ առողջապահական հարցերով զբաղվելու փոխարեն նորից հիշել են , որ կոկորդում մնացած ոսկոր ունեն: Խորհրդարանի ընդունմանն են ներկայացրել հանրաքվեն չեղարկելու հնարավորության նախագիծը, որպեսզի ԱԺ-ն ցանկացած պահի չեղարկի Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հանրաքվեի հրամանագիրը: Գործող Սահմանադրությունը չի տալիս նման հնարավորությունը, հրամանագիրը ստորագրվելուց հետո այն ի կատար պետք է ածվի, բայց քանի որ իշխանությունները հասկանում են, որ տանուլ են տալու նաեւ հանրաքվեում եւ որեւէ մեկին ՍԴ-ն իր նախագահով չեն խանգարում, այնպես չէ, որ երկրում ներդրումների բացակայությունը, տնտեսության գահավիժումը եւ նույնիսկ կորոնավիրուսի մոլեգնումը Հրայր Թովմասյանի պատճառով է, ապա որոշել են իրենց փրկել այդ խայտառակությունից: Քանզի, եթե հանրաքվեն տապալվի, դա կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանության վախճանը: Ալեն Սիմոնյանը ի պատասխան ընդդիմադիրների ելույթների ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իրենք վստահության այնպիսի բազա ունեն, որ ժամը մեկ կարող են հանրաքվե անցկացնել: Իյա իրո՞ք, եթե այդքան վստահ եք, ինչու եք հրաժարվում հարցը ամենաժողովրդավարական ճանապարհով լուծելու, ընդամենը երկու ամիս առաջ, երբ հանրաքվեի վերաբերյալ կրկին հակասահմանադրական որոշում էիք ընդունում՝ այն չուղարկելով ՍԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի դատին, ԱԺ ամբիոնը դղրդացնում էիք ձեր ելույթներով, թե ժողովրդի կամքը վերին ատյանի ճշմարտությունն է, Ձայն բազմաց, ձայն Աստծո…
Հայաստանը Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալու ժամանակաշրջանում ոչ կործանվել է, ոչ էլ մեծ աղետ է պատուհասել մեր երկրին, ավելին հենց այդ շրջանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը եւ իշխանության եկաք դուք, եթե սա համարում եք մեծ աղետ եւ ուզում օր առաջ լուծել հարցը, դա ուրիշ բան, բայց ինչն է խանգարում մեկ տարի անց անցկացնել հանրաքվե եւ ամրագրել ժողովրդի կամքը:
Իշխանականները խորհրդարանում քննարկումներ ժամանակ այսպիսի հարցադրումներին ի պատասխան զրո փաստարկներ ներկայացրեցին: Դեռ մի բան էլ Վահագն Հհովակիմյանը չխոստովանեց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքոյի հասցեին անթաքույց մեղադրանքներ է հնչեցրել՝ Սերժ Սարգսյանի կողմից կաշառված լինելու վերաբերյալ: Հովակիմյանն ասաց, թե իր հայտարարությունը յուրաքանչյուրն իր ընկալումներով է մեկնաբանում, բայց այդպես էլ չպնդեց նրան մեղադրում էր, թե ոչ, եթե ոչ, ապա թող այդ մասին գոնե հայտարարի: Հանրաքվեի Ոչ-ի շտաբի նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մելիքյանը նախագիծը հակասահմանադրականէ և հակադեմոկրատական որակեց:
«Հակասահմանադրական է, քանի որ Ազգային ժողովն ինքն իրեն վերապահում է լրացուցիչ լիազորություն՝ չեղարկելու հանրաքվեն, մինչդեռ ԱԺ լիազորությունները սահմանվում են բացառապես սահմանադրությամբ։ Արդեն հասկացաք՝ նման լիազորության անգամ նշույլներ Սահմանադրությամբ բացակայում են։ Հակադեմոկրատական է, քանի որ անմիջական ժողովրդավարության թիվ 1 ինստիտուտը վերածում է իշխող ուժի քմահաճույքին ու շահերին ենթակա «հովհարային» մի գործիքի։ Պարզ ասած՝ կարող են հանրաքվե նշանակել ու հենց զգան պարտվում են (ինչպես որ հիմա է)՝ որոշ «տեխնիկական» քայլերի արդյունքում չեղարկեն այն։ «Վառեն-մարեն, վառեն-մարեն», ինչպես հայտնի ֆիլմում ասում է Գալյա Նովենցի կերտած կերպարը։ Դա հակադեմոկրատական «դաղալություն» է»։ Նկատենք, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ էր հակասահմանադրական այդ նախագծին, բայց դեմ ըլլալով կլռեն, թե նախագիծը կբողոքարկեն ՍԴ-ում, իրենք ունեն այդ իրավունքը, եւ առաջիկա զարգացումներն ըստ էության լակմուսի թուղթ են լինելու նաեւ ընդդիմության համար:

Անի Սահակյան

դիտվել է 9902 անգամ
Լրահոս
Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները Ալիևն ընտրեց ռազմական ճանապարհը. 4 զոհ՝ պատերազմի ու հայատյացության քարոզչությանն ի պատասխան Ամենուր իշխելու մոլուցք՝ նույնիսկ աղետի պայմաններում Սադրանքների պարագայում` նոր դիրքեր կզբաղեցնենք . Տոնոյանը` Կասպրշչիկին Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են․ Շուշան Ստեփանյան Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ սահմանային լարվածության վերաբերյալ. տեսանյութ ՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում․ Արծրուն Հովհաննիսյան Չհավատաք ՀՀ ԶՈւ-երի մարդկային և այլ կորուստների մասին ինֆոներին. Արծրուն Հովհաննիսյան Այգեպար գյուղում եմ կրակոցների ձայներ են լսվում․ Սիփան Փաշինյան Ինչ իրավիճակ է արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է ԱԺ-ն պետք է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները դատապարտող հայտարարությամբ հանդես գա․ Շարմազանով Ո՞ւր է Մինսկի խումբը․ Նաիրա Զոհրաբյան «Եթե Ադրբեջանը խնդրի լուծում դիտարկում է ռազմականը, ապա մենք արդեն այդ ճանապարհով լուծել ենք ու էլի կլուծենք» Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 սպանվածի անուն. Razm.Info Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից Հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի հուլիսի 12-ի կորուստներից մեկը. նա ենթասպա էր․ Razm.Info Եթե Հայաստանը ձեր նմանները կառավարեին ու այսպես կառավարեին, ոչ թե հազարավոր տարիներ, անգամ հազարավոր վայրկյաններ կյանք չէր ունենա հայ ժողովուրդը։ Հրապարակվել է Կոնդ թաղամասի վերակառուցման նախագիծը. լուսանկարներ «Թիրախները խոցեցի գրեթե անվրեպ». Արայիկ Հարությունյան Սամվել Կարապետյանի ընտանիքը նշում է թոռան 2 ամյակը. լուսանկարներ Ռուս բժիշկների խումբ է մեկնել Ադրբեջան՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով Մեծ հարց է, թե մեզ համար որն է ավելի վտանգավոր՝ իսլամական Թուրքիան, թե՝ ազգայնական. Ստեփան Դանիելյան Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան... Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանախոսը կխոսի նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։ Հուլիսի 10-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա թե որքանով այն նոր բեռ կլինի հասարակության համար, ռիսկերին և հնարավոր հետևանքներին։ ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝... Հուլիսի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեման՝ «1. Ադրբեջանական ԶՈւ հերթական զորավարժությունը, որի ընթացքում կրկին նոր ստորաբաժանումներ են մոտեցնում սահմանին: 2. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին. հետևանքները: 3. Այս պահին Թուրքիայի մղած երեք պատերազմները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub