Նիկոլ Փաշինյանի, քանի դեռ դու Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ ես պահում, հայ ժողովուրդը վատ է ապրելու.ազատամարտիկ(video)

Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ դիտարկմանը, որ վարչապետն ասում է՝ սուտ են ասում, ոչ ոք Արցախը չի հանձնում, Գառնիկ Առաքելյանը նշել է․ «Այդ դեպքում թող Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի նման կանգնի, ասի՝ մի սանտիմետր չենք հանձնելու»։

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ հիշեցնում է ԵԿՄ ղեկավար, պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքը, երբ վերջինս նշել էր, որ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան՝ արցախյան պատերազմը․ «Այս հայտարարությամբ Սասուն Միքայելյանը լեգիտիմացրել է Նիկոլ Փաշինայնի ու այս իշխանության բանակից փախածների քայլը։ Ստացվում է՝ այս մարդիկ ճիշտ են արել, որ չեն ծառայել, այսօր Գյումրիից ոտքով հասել են Երևան ու իշխանություն դարձել»։

Վաղինակ Սաքոյանի խոսքով էլ՝ այս տարիներին թաքնված տոտալ աշխատանք է տարվել ազատամարտիկներին պառակտելու համար․ «Ազատամարտում Արցախի հարցը լուծել ենք՝ զենքի ու արյան գնով։ Մենք շատ քիչ արյուն ունենք, բայց բավականին շատ ենք տվել»։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է նշանակում վարչապետի՝ Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» արտահայտությունը, Վաղինակ Սաքոյանը պատասխանել է․ «Երկրի լիդեր դառնալու համար որոշակի առումով մարդ պետք է քաղաքական ու պետական բովով անցնի։ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է տեսել պատերազմից, կամ այսպես ասած բանակցություններից։ Արցախի հարցը լուծված է։ Բարի եղեք նստեք կլոր սեղանի շուրջ, որոշեք Արցախի կարգավիճակը»։

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը համակարծիք է ազատամարտիկի հետ և ավելացնում է․ «Արցախը հանրապետություն է և ունի նախագահ։ Այս հանրապետությունը կա քսան տարուց ավել, որը ստեղծվել է մեր ընկերների արյունով։ Արցախի նախագահին հավասարեցնել ադրբեջանցի ինչ-որ ներկայացուցչի հետ, որն Ադրբեջանում Արցախն է ներկայացնում, սա դավաճանություն է»։

Միհրդատ Մադաթյանը համոզված է, որ այս արտահայտությունը Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է արել։

 


ԼՐԱՀՈՍ
09:18 • 28/05
Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
09:16 • 28/05
Պարզվում են ՀԿԵ էլեկտրամեխանիկի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները
youtube subscribe
09:08 • 28/05
Թող հայ ժողովրդի հաղթանակները լինեն ամուր ու մշտական․ Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
09:05 • 28/05
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով
08:49 • 28/05
«Ժողովուրդ»․ Գավառում տեղի ունեցած սպանություններին հետևած դեպքերի գործը մտել է փակուղի
08:40 • 28/05
«Ժողովուրդ»․ Երևանի փոխքաղաքապետը դեռ փետրվարին դիմել էր քաղաքապետին՝ այլ աշխատանքի տեղափոխվելու առաջարկով, բայց չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում
08:21 • 28/05
«Փաստ»․ Ռիսկերի խաչմերուկում․ անորոշությունն ու զգուշավորությունը դարձել են ոչ միայն տնտեսության, այլ նաև բանկային համակարգի հիմնական մարտահրավերը
08:09 • 28/05
«Ժողովուրդ»․ Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կկրեն հայտարարագիր չներկայացնելու դեպքում
08:01 • 28/05
«Ժողովուրդ»․ Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել ԿԳՄՍ նախարարի հետ հարաբերությունները
07:52 • 28/05
«Փաստ»․ Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում
07:36 • 28/05

դիտվել է 965 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am