Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)
Օրերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպը շատ անսպասելի հանգուցալուծում ստացավ՝ վերջում գովաբանում էին ոստիկանությանը, իսկ մինչ այդ պախարակում՝ ծեծուջարդի մեջ մեղադրելով։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Վաղինակ Սաքոյանը։
Ըստ ազատամարտիկի՝ եթե այդ գործողությունները սցենարով գրված էին, ապա շատ վատ սցենար էր․ «Լարվածությունը կար բուն բնակիչների մեջ, ովքեր եկել էին այդտեղ՝ չիմանալով ինչ է կատարվել»։
Հաղորդման մյուս հյուրի՝ ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանի խոսքով՝ Սյունիքում տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի «սարքածն էր»․ «Ես անձամբ Կապանում կանգնած մի քանի տղաների զանգել եմ, ասել՝ եթե պետք է Գորիսից կարող են տղաներ միանալ։ Ես ինսունականներից ընդդիմադիր եմ եղել Լևոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան զույգին։ Ու կարծում եմ՝ այդ իրադարձությունները եղել են շոու»։