ՄԻԵԴ որոշումը պետք է հիմք դառնա հայերի նկատմամբ առաջացած բացասական երևույթները արմատախիլ անելու համար․Արցախի ԱԳՆ

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ի որոշումը կարող է և պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար՝ արմատախիլ անելու այն բացասական երևույթները, որոնք առաջացել են հասարակության գիտակցության մեջ հայերի և ամեն հայկականի նկատմամբ «ատելության վիրուս» ներդնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունների բազմամյա պետական քաղաքականության և պրակտիկայի հետևանքով: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն։

«2020 թ. մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ինչպես նաև մարդասպանին արտահանձնելու և Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ գործով։ Դատարանը վճռեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածները։

Հատկանշական է, որ գործը քննելու ժամանակ դատարանը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը՝ Ադրբեջան ժամանելուն պես, հունգարական բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցումը, բնակարանի տրամադրումը և ծառայության մեջ առաջխաղացումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը ճանաչում և ընդունում է Ռամիլ Սաֆավորվի հանցանքները որպես իր սեփականը։ Դատարանը նաև ընդգծել է, որ այս միջոցներից յուրաքանչյուրը՝ առանձին և ամբողջությամբ, հանդիսանում են պետության տարբեր կառույցների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ռամիլ Սաֆարովի գործողությունների քաջալերում և խրախուսում, և որ քաջալերումը ու խրախուսումը ուժեղ արձագանք են ստացել, ընդհանուր առմամբ, ադրբեջանական հասարակության զգացմունքների մեջ։

Ինչպես բազմիցս ենք հայտարարել, ներում շնորհելը, հերոսացումը և որպես նմանակման օրինակ՝ մարդասպանի համազգային փառաբանումը ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականության բաղկացուցիչ տարրերն են՝ ուղղված այդ երկրում հայատյացության արմատավորմանը և հայերի հանդեպ ատելության հենքի վրա հանցագործությունների խրախուսմանը։ Անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության դրսևորումների առկայությունը բազմաթիվ անգամ մատնանշվել են մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ռասսայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Եվրոպայի խորհրդի Խորհրդատվական կոմիտեի փաստաթղթերում։

Ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների, այլև ադրբեջանական հասարակության մեծամասնության կողմից Ռամիլ Սաֆարովի կատարած զազրելի ոճրագործության խրախուսումը և քաջալերումը այդ երկրում հասարակական գիտակցության լուրջ վերափոխման մասին տագնապալի ազդանշան են»։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանի նոր նախաձեռնությունը՝ բժիշկները կտուգանվեն Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել. Tert.am Մենք չգիտենք հաքերային գրոհների իրական ծավալները և չգիտենք, թե ի՞նչ գաղտնի տվյալներ են հայտնվել թշնամու մոտ Երեկ՝ Ալիևը, այսօր՝ Պնախարարը. Իրավիճակը գնում է դեպի սրացում Մեկ օրվա ուրախություն Քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին հետամուտ լինել պարետի որոշումների կատարմանը Ստանձնել եմ «Հայփոստի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները Այս պահի դրությամբ որևէ վարութային գործողություն Նարեկ Սամսոնյանի հետ չի կատարվում Եթե վիրավորեին ձեզ եւ ձեր ընտանիքը, կվարվեիք նույն կերպ. շարունակելու եմ չհանդուրժել թշնամանքն ու հայհոյանքը Տիկին Զոհրաբյանի զրույցը հրապարակողները գնացին ամենալկտի ճանապարհով Ով է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ «Շիլաշփոթը՝ խնդրի լուծման բանալի»․ Ռուբեն վարդապետ Զարգարյան Ես հավատացյալ չեմ, ոչ էլ աղոթում եմ. Հովիկ Աղազարյան (video) ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ-ի դիմումը Ավելորդ տուն ունենալու փոխարեն՝ թող մարդիկ իրենց միջոցները ներդնեն տնտեսության մեջ. Հովիկ Աղազարյան (video) «Քիչ է մնում՝ ես էլ դիմեմ ԿԸՀ, որ ԼՀԿ-ն ընդդիմություն չէ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները»․ Աշոտյան Եկեղեցու դեմ իշխանության հերթական քայլն է՞ սա. Մեկնաբանում է՝ Լիլիթ Մակունցը (video) Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծն ամբողջությամբ ընդունվեց «ՀՀ կառավարությունն ուղարկել է ՄԻԵԴ-ի հարցերի պատասխանները. որոշումն ակնկալվում է այս շաբաթ»․ Եղիշե Կիրակոսյան «Իմ քայլը» խմբակցությունում նոր ինքնամեկուսացվածներ կան.քանի՞սն են վարակակիր (video) Գլխավոր դատախազությունը՝ «Հյուսիս-Հարավ»-ի գործի մասին Պայթեցվեց «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը Եթե երեխան քահանա չի դառնալու, ինչու՞ պետք է մանրակրկիտ իմանա Հայ եկեղեցու պատմությունը.«Իմքայլական» պատգամավոր (video) Նարեկ Սամսոնյանին բերման է ենթարկվել դիմակն իջեցրած ծխելու համար (video) Ես իմ հարկերը և ապառիկները շարունակում եմ մուծել.Արարատ Միրզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝... Հուլիսի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեման՝ «1. Ադրբեջանական ԶՈւ հերթական զորավարժությունը, որի ընթացքում կրկին նոր ստորաբաժանումներ են մոտեցնում սահմանին: 2. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին. հետևանքները: 3. Այս պահին Թուրքիայի մղած երեք պատերազմները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ասուլիսը։ Թեմա-Հուլիսի 10-28-ը Երևանում կայանալիք «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնի մանրամասներ։ Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:... Հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետներ Ա. Հարությունյանը և Ա. Ավագյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, Ինչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան, եվ արդյոք կհեշտացնի՞ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն Հուլիսի 7-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, կորոնավիրուս, արտակարգ իրավիճակի հնարավոր երկարաձգում, հետևանքները Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետ Գևորգ Գրիգորյանը և Արեն Ապիկյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն: Կորոնավիրուս, արտակարգ իրավիճակի հնարավոր երկարաձգում, հետևանքները Հուլիսի 7-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ռուսաստանին և Իրանին վիճակված է որոշել տարածաշրջանի ճակատագիրը: Իրողություններ և հնարավոր զարգացումներ: ՀՈՒԼԻՍԻ 7-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը: Թեմա- Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տվյալներ: Նախարար Արսեն Թորոսյանը կպատասխանի թեմայի վերաբերյալ հարցերին: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:... Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub