Հայաստանյան իրականության հինգ հիմնական ծուղակները. Վահե Հովհաննիսյան

Հայաստանյան իրականությունն այսօր ունի հինգ հիմնական ծուղակ, որոնցից յուրաքանչյուրում հայտնվելը կարող է երկրին լրջագույն վնասներ հասցնել։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«Ծուղակ առաջին. վարակն ինքն իրեն կանցնի

Համավարակը էքստրեմալ իրավիճակ է։ Արտակարգ է ո՛չ թե իր հայտարարած դրությամբ, այլ՝ իր բովանդակությամբ և ռիսկերով։ Եվ կա ուղիղ կապ՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Ցանկացած երկրի իշխանությունից պահանջվում է հակաճգնաժամային գրագետ կառավարում։ Մնացածը՝ ԱՀԿ-ի ցուցումները, պատվաստանյութի կամ սպեցիֆիկ դեղերի հայտնաբերումը, այլ հարթություն են և կախված են պետությունների գիտական պոտենցիալի և այլ հզորությունների հետ։ Բայց սեփական երկրում համաճարակի ընթացքի, կորուստների, հաջողությունների և ողբերգությունների ցուցանիշները կախված են տվյալ երկրի իշխանության կառավարման որակներից։ Եվ վստահաբար որոշ ժամանակ հետո հասարակությունները իրենց կառավարություններից շատ կոշտ բացատրություններ են պահանջելու։ Դա լինելու է մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Եթե Հայաստանը շարունակի պայքարել համաճարակի դեմ ա՛յս լրջությամբ, ապա սա դառնալու է մեր պետության ամենաողբերգական էջը։

Ծուղակ երկրորդ. Արդբեջանը չի հարձակվի, չեն թողնի

Սա որևէ ռացիոնալ հիմնավորում չունեցող տրամադրություն է, որը կա հանրության մեջ, և Աստված չանի, որ լինի նաև իշխանության մեջ։ Սա ամենավտանգավոր ծուղակն է. ագրեսոր պետություններն իրենք են որոշում ագրեսիայի հարմար պահը։ Իսկ «չթողնելու» գաղափարը, որն ընդհանրապես վերացական է, հատկապես այսօր, երբ աշխարհը, ամեն պետություն զբաղված է իր սեփական լուրջ խնդիրներով, ընդհանրապես դառնում է անհամոզիչ։ Հետևաբար՝ մեկ վայրկյան անգամ չի կարելի թուլացնել զգոնությունը և մեկ վայրկյան անգամ չի կարելի դադարեցնել ընդդեմ նոր պատերազմի աշխատանքները։ Խաղաղության ապահովումը շատ կոնկրետ մեծ ծավալի աշխատանք է, որը պետք է արվի ցանկացած իրավիճակում՝ մարտունակության պահպանում, դիվանագիտական բոլոր ուղղություններով գրագետ գործունեություն։

Ծուղակ երրորդ. հեղափոխությունը մարդ բռնելն է

Պարզունակ պատկերացումները բոլոր ներպետական ռիսկերի հիմքում են։ Դեռևս 2018-ից կար ընկալում, թե հեղափոխությունը մարդ բռնելն է։ Ցավոք, այդպես էր մտածում ոչ միայն լյումպենը, այլև՝ իշխանությունը։ Հենց այս գաղափարը դառնում է դոմինանտ՝ քանդվում են առաջընթացի, զարգացման, նոր օդի, նոր, մտածողության, նոր հնարավորությունների գաղափարները։ Եվ երկիրը շատ արագ համալրում է ձախողված պետությունների շարքը։ Եթե իսկապես կան մարդիկ, ովքեր պետք է լինեն բանտում (իսկ այդպիսիք միշտ և բոլոր երկրներում կան), դա չի կարող դառնալ պետության օրակարգը, պետության թեման, հանրային կյանքի բովանդակությունը։ Պետությունը չի կարելի վերածել բանտապետության, օրինազանցությունը պատժելը պետության բազմաթիվ գործառույթներից ընդամենը մեկն է։

Ծուղակ չորրորդ. թալանածը հետ կբերենք, տնտեսությունը կզարգանա

Սա իր փաթեթավորման և մարկետինգի տեսակետից ամենագայթակղիչ ծուղակն է, որը կարող է գայթակղել հասարակության մեծ զանգվածների։ Բայց, որքան էլ տարօրինակ է, դա հենց այն ծուղակն է, որն ամենից շուտ է կորցնելու իր «հմայքը»։ Ինքնին ձևակերպումը՝ «թալանածը հետ բերել», արդեն կանխորոշում է ձախողումը։ «Վերադարձնել ժողովրդին» շարունակությունը՝ ուղղակի խաբեություն է։ Եթե կան թալանի, հանրային ունեցվածքի հափշտակման, բացահայտ կեղծիքով սեփականաշնորհման, յուրացման դեպքեր (իսկ դրանք հաստատ կան), ապա դրանց բացահայտումը կամ պետք է արված լիներ այս երկու տարում, կամ պետք է արվի ցանկացած պահի, բայց դա պետք է լինի հասարակության ընթացիկ հազարերորդ կարևորության թեմաներից մեկը։ Եթե դա դառնում է իշխանության այցեքարտ, հիմնական գաղափարախոսության, ապա շատ արագ գործարկվում է մի քանի շերտանոց դասական մեխանիզմը՝ սեփականության վերաբաշխում, կոռուպցիայի մեծ աճ դատաիրավական համակարգում, տնտեսական հզորությունների փլուզում։

Բոլորն են ընդունում, որ Հայաստանում և մեր տիպի այլ ցանկացած երկրում կա վիճելի լեգիտիմությամբ կապիտալ՝ գույքի, փողի, նյութական ռեսուրսների, տնտեսական միավորների տեսքով։ Սա լուրջ խնդիր է, որը պահանջում է կշռադատված լուծումներ։

Պոպուլիստ իշխանությունը կգնա լայվերի, PR-ի, շոուների ճանապարհով, ինչը կարճ էֆեկտ է ունենալու՝ առանց իրական արդյունքների։ Լուրջ իշխանությունը կգտներ ձևերը՝ այդ ռեսուրսները Հայաստանի զարգացմանն ուղղելու համար։ Պետք էր ամեն կերպ հասնել նրան, որ ռեսուրների տերերը դրանք աշխատացնեն հանուն Հայաստանի՝ անեն ներդրումներ, գործարկեն նոր բիզնեսներ, բացեն նոր աշխատատեղեր և վճարեն հարկերը, այլ ոչ՝ ամեն հնարավոր ձևով կապիտալը փախցնեն երկրից։ Մի օր, իհարկե, Հայաստանն ունենալու է նման իշխանություն։

Ծուղակ հինգերորդ. օրակարգը չի փոխվել

Արտակարգ դրության պայմաններում ընդունված օրենքները, վարչապետի հրապարակային ելույթները, հանձնարարականները խոսում են այն մասին, որ իշխանությունների օրակարգը չի փոխվել՝ շարունակում է մնալ 2018-ի պատկերացումների շրջանակում։ Պատկերացրեք իրականությունը. փոխվել է ամբողջ աշխարհը, փոխվել է մարդկության ընթացքի «կորը», փոխվել են միջպետական, ներպետական հարաբերությունները, փոխվել են ապագայի կանխատեսումները, և այս պայմաններում ՀՀ իշխանությունները մնացել են 2018-ում։ Սա նշանակում է, որ Հայաստանն այս պահին գերի է մեկ մարդու պատկերացումներին, և որ երկրի զարգացման տրամաբանությունը պարզապես վտանգված է։

Ամփոփում. ահազանգ

Մենք շատ ենք մոտ ենք առաջին ծուղակում հայտնվելուն։ Միայն բացառիկ, ոչ ստանդարտ քայլերի շնորհիվ է հնարավոր խուսափել վատագույնից։ Այդ քայլերից առաջինը միջազգային օգնության խնդրանքով դիմելն է։ Իշխանությունը չի անելու՝ համարելով, որ դա կնշանակի իր տապալման արձանագրումը։ Բայց հիմա դա չէ կարևորը։ Հիմա խոսքը մարդկային կյանքերի, ողբերգությունների, պետության կենսագործունեության հնարավոր փլուզման մասին է։ Պետք է դիմել միջազգային օգնության խնդրանքով. մեզ պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, դեղորայք։ Շտապ»։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Էդ ժողովրդից, որին խոստացվել էր հրապարակում, որ իրենք են ամեն ինչ որոշողը, էլ ինչի՞ կարծիք չեն հարցնում Ալիևը մեղադրո՞ւմ է Փաշինյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Որտեղի՞ց Ալիևին այսքան «երկար լեզու» Պողոսնե՛ր, ՔԱՋԱԼԵՐՎԵՔ տուգանքներով, դուք արժանի եք դրան Անհեթեթություն է, թե Հայ եկեղեցու պատմության դասավանդումը ծանրաբեռնում է դասացուցակը․ հանե՞նք նաև ֆիզիկան, որովհետև ֆիզիկոս դարձող աշակերտների տոկոսը շատ չէ․ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյան Դատարանը ընտրակաշառքի գործով կալանավորել է նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին Ոստիկանապետի հանձնարարությամբ՝ իր երկու տեղակալի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել Այս գիշեր հայտնաբերվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձ /տեսանյութ/ Դատախազության միջնորդության քննարկման վրա 2 նիստ կորցրեցինք. Քոչարյանի փաստաբան Չարաշահումներ «Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում․ հարուցվել է քրեական գործ Աննա Դանիբեկյանը մերժեց մեղադրող դատախազների միջնորդությունը Ով է նշանակվել «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ՍԱՏՄ-ն կասեցնում է սննդի շուկայի կարգազանց օպերատորների աշխատանքը. ստուգայցերը շարունակվում են «Ես` որպես մաթեմատիկայի ուսուցիչ, 5-7-րդ դասարանցիներին մաթեմատիկա սովորեցնելու համար նախ և առաջ հայերեն տեքստ հասկանալ էի սովորեցնում»․ Գոգյան Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ. նախագիծը պետք է հետ կանչվի. «Ժառանգություն» Նախագիծը շրջանառությունից հանվել է Դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ քրգործ չի հարուցվել. «Փաստինֆո» Ես վստահ եմ՝ Փաշինյանն է զանգել տներով ու իր 85 տոկոսի հարցումն արել.Վահան Բաբայան (video) Փաշինյան Նիկոլի փլուզվող իշխանության միակ հույսն արտակարգ դրության երկարաձգումն է ՀՀ Ոստիկանությանը հերթական անգամ պոլի շոր սարքած իշխանությունը ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ Որ իմանաք՝ Եկեղեցու պատմություն առարկան հեռացնելու օրակարգը ումն է Լավ իմացեք՝ Նիկոլին էլ, էն ԿԳՄՍԳՅՈ նախարարին էլ ուղարկելու ենք ուր որ պետք է. Բաբկեն Հարությունյան (video) Իմ քայլի «հետողորմեան». տուգանքների չափը բարձրացնող նախագիծը օրակարգ չի գա Քաղաքացիները թանկ են վճարում Կովիդ-19-ի դեմ պայքարելու համար Դուք հասկանում ե՞ք՝ 11 տարեկան երեխան պիղծ գոմիկների ՀԿ-ի անդամ է դարձել.Մարինա Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետներ Ա. Հարությունյանը և Ա. Ավագյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, Ինչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան, եվ արդյոք կհեշտացնի՞ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն Հուլիսի 7-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, կորոնավիրուս, արտակարգ իրավիճակի հնարավոր երկարաձգում, հետևանքները Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետ Գևորգ Գրիգորյանը և Արեն Ապիկյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն: Կորոնավիրուս, արտակարգ իրավիճակի հնարավոր երկարաձգում, հետևանքները Հուլիսի 7-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ռուսաստանին և Իրանին վիճակված է որոշել տարածաշրջանի ճակատագիրը: Իրողություններ և հնարավոր զարգացումներ: ՀՈՒԼԻՍԻ 7-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը: Թեմա- Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տվյալներ: Նախարար Արսեն Թորոսյանը կպատասխանի թեմայի վերաբերյալ հարցերին: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:... Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub