Իմ գտնվելու վայրը հասցեով ուղարկել եմ քննիչին․ Ռուբեն Հայրապետյան

«Ես իմ գտնվելու վայրը հասցեով ուղարկել եմ քննիչին։ Ոչ միայն կորոնավիրուս է, դրա համար չեմ կարողանում վերադառնալ Հայաստան, այլև հիվանդություն ունեմ և գտնվում եմ խոցելի ցանկի մեջ։ Բժշկի եզրակացությունը ուղարկել եմ քննող մարմին ու, եթե հիմա ցանկություն ունենամ, էլ չեմ կարա գամ, որովհետև ինքնամեկուսացման մեջ եմ։ Մոսկվայի քաղաքապետի հրամանով իրավունք չունեմ դուրս գալ տնից, հակառակ դեպքում կձերբակալեն։ Թե ինչու են տվել հետախուզում և ինչ են արել, չեմ կարա ասեմ, իրանք են որոշում, որը անօրինական է»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որի նկատմամբ Քննչական կոմիտեն երեկ հետախուզում է հայտարարել, ինչպես նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին՝ Հայրապետյանն ասաց, որ դրանք այնքան շատ են, որ անգամ հաշիվն է կորցրել․ «Մի 30 քրեական գործ կա հարուցված, ինչքան քննչական մարմին կա, մի հատ գործ կա իմ դեմ։ Բայց ասել եմ ու կասեմ՝ անօրինական գործողություններ անողները պատասխան են տալու»,- նշեց Հայրապետյանը։ Հետաքրքրվեցինք՝ այդպես էլ իր հետ հեռավար հարցաքննություն չե՞ն անցկացրել, ի պատասխան՝ Հայրապետյանը համեմատական անցկացրեց․ «Ո՞նց կհամաձայնեն, Հայաստանում երկակի ստանդարտներ ա գործում։ Հիմա գնում ա մի դարպասանի ֆուտբոլ, երբ երկու թիմ խաղում ա մի դարպասի վրա։ Ով իմ ու իմ տղայի դեմ ցուցմունք ա տալիս, մեղադրում ա նրան, հեռակապով հարցաքննում են և նրա համար չեն ապահովում Հայաստան վերադարձը, մեզ համար հակառակն են անում։ Պատրաստ են ինձ աջակցել, որ ես գամ Հայաստան, իսկ հանցագործը, որը թալանել է մեր ունեցվածքը, նրան պատրաստ են հեռակապով լսել։ Բացի այդ, աբսուրդը նրանում է, որ մարդը խոստովանել է, որ գողացել է, քույրը, մայրը, ընկերուհին ու մյուս սուտ վկաները գրում են, որ ինքը մեզանից խոշոր չափի գումար է շորթել, բայց նրա դեմ գործ չեն հարուցում, այնինչ ամեն ինչ պետք էր սկսել այդտեղից։ Ըստ երևույթին՝ նրան խոսք են տվել, որ Հայրապետյանի ընտանիքի վրա․․․ հլը ջայնամ, կռիվը իմ հետ ա, իմ դեմ ինչ ուզում են, թող անեն, բայց իմ երեխեքի հետ ի՞նչ գործ ունեն»,- ասաց նա՝ խոսելով գործով անցնող մյուս անձի մասին։ Նա նշեց, որ իր որդին Հայաստանում է և արդեն հարցաքննվել է։ Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ Հայրապետյանի պաշտպանները հայտնել էին, որ մարտի 16-ից Հայրապետյանը գտնվում է արտասահմանում և չի կարող վերադառնալ` սահմանների փակման և կորոնավիրուսի համաճարակի պատճառով ավիահաղորդակցության դադարեցման պատճառով:

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am