56-ամյա անձին դեղը չեն ներարկել` պահելով երիտասարդների համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերթական «աչքալուսանքն» է տվել հանրությանը՝ տեղեկացնելով, որ ազատ է մնացել 32 ռեանիմացիոն մահճակալ։ Նախարար Թորոսյանի գրառման տակ արձագանքել էր մի կին․ «Որ ձեր ունեցած դեղը interleukin inhibitors չտաք, էդ մարդկանցից ոչ ոք չի ապաքինվի։ Էդ դեղը, 3 օր խնդրեցի, չներարկեցիք հայրիկիս։ Այսօր արդեն լեյկոցիդները զրոյացան։ Ու առողջ սիրտը կանգնեց»։

Մի երիտասարդ էլ կիսվել էր, որ իր տատիկն էլ է այդպես մահացել։ Ի դեպ, Արսեն Թորոսյանի կողմնակիցների անպատկառությունը հասել էր նրան, որ երիտասարդ կնոջը հանդիմանում էին, որ եթե հայրը մահացել է, ի՞նչ գործ ունի նա սոցկայքում։ Նա էլ պատասխանել էր՝ քանի որ բոլոր հարազատները կարանտինում են, սիրտը պայթում է։ Մեզ հաջողվեց կապ հաստատել այդ կնոջ հետ, որը մի սահմռկեցուցիչ պատմություն պատմեց, ինչից պարզվեց, որ Թորոսյանի սպառնալիքները՝ Հայաստանում պատերազմի կամ Սպարտայի օրենքը գործադրելու մասին, երբ թույլերը փրկվելու շանսեր չունեն, արդեն իրականություն է դարձել։

Ինչպես միշտ է լինում նման պատմությունների դեպքում, կնոջ հետ զրույցից հետո հարազատները բարկացել էին նրա վրա, եւ նա ավելի ուշ զանգահարեց՝ խնդրելով հոդվածը չտպագրել։ Սակայն, քանի որ հանրային շահի տեսանկյունից նրա հաղորդածը շատ կարեւոր է, զրույցը ներկայացնում ենք փոխված անունով։ Իսկ խմբագրությունում պահպանվում է նաեւ ձայնագրությունը։

- Անահիտ, դեղը, որի մասին գրել էիք, ցուցվա՞ծ էր Ձեր հորը։

- Այո, իհարկե, արյունաբանի, իր բժշկի հետ խորհրդակցել էինք, հենց այն դեղն էր, որն իրեն պետք է օգներ, որ օրգանիզմը պայքարեր, որ իր լեյկոցիտները բարձրանային նորմալ մակարդակի։

- Ի՞նչ պատճառաբանությամբ չէին ներարկում։

- Որ երիտասարդներին տան։ Այսինքն՝ 56 տարեկանն իրենց համար երիտասարդ չէ։ Բայց չեն հասկանում, որ երիտասարդն ունի իրեն համապատասխան լեյկոցիտներ, որոնց շնորհիվ կարող է պայքարել։ Իսկ իմ հայրիկն ուներ լեյկոզ, որի պատճառով լեյկոցիտները վիրուսի պարագայում շատ ավելի արագ էին սկսել նվազել։ Հիվանդությունը հորս մոտ 5 տարի առաջ էր ի հայտ եկել, բուժվել էր։ Շատ նորմալ 5 տարի ապրում էր, առանց ոչ մի խնդրի, նույնիսկ գրիպները մեզնից թեթեւ էր տանում։ Պարզապես մի ներարկում էր, որ պետք է արվեր, ու չարվեց։ Ինձ թվում է՝ դեղը պահված է ոչ թե նույնիսկ երիտասարդների, այլ ուղղակի ընտրյալների համար։ Որքան ես հասկացա։

- Դա թա՞նկ դեղ է, ի՞նչն է պատճառը։

- Չի վաճառվում ոչ մի տեղ, որովհետեւ ես պատրաստ էի անգամ գնել, մենակ թե տային։ Բայց էդ դեղը չի վաճառվում, եւ ոնց հասկանում եմ՝ համաշխարհային մակարդակով միայն պետական հիվանդանոցներին են տալիս, էն էլ՝ ոչ բոլոր, որովհետեւ Նորքի ինֆեկցիոնում էդ դեղը չկար։ Այդ էր պատճառը, որ այդ նորմալ հիվանդանոցից ու նորմալ անձնակազմից ընկավ մարդասպանների ձեռքը․․․ որտեղ աշխատում են 30-ամյա, քոլեջն ավարտած չգիտեմ ովքեր։ Պապայիս տեղափոխել ենք, վատ էր զգում, ճնշումը 170-100 էր, զանգեցինք՝ տեսնենք ոնց է, հետո զանգել եմ (հիվանդանոց), ասում եմ՝ վատ է, մոտը 20 րոպե մարդ չի մտնում, գնացել է պապայիս մոտ, ասել՝ անհարմար չե՞ս զգում, եքա մարդ ես, զանգել բողոքում ես, որ քեզ չենք մոտեցել, քեզ չե՞նք մոտեցել։ Էնտեղից քույրն ա գոռում պապայիս վրա, ու էդ ամենը ես հեռախոսով լսում եմ։ Ու իրենց քթերից է գալու։

- Դատի՞ եք տալու։

- Աստծո դատաստանին են իրենք արժանանալու։ Չէ, դատի չեմ տա, որովհետեւ էդքան քաշքշուկների մեջ մտնելու ուժ չունեմ ո՛չ ֆինանսական առումով, ո՛չ․․․ (սկսեց արտասվել), ուրիշ մի դեղ էլ կար՝ «Ինգավիրին», որը վաճառվում է բոլոր դեղատներում, ռուսական դեղ է, որը շատ լավ օգնում է իմունիտետի բարձրացմանը, լեյկոցիդների բարձրացմանը եւ հակավիրուսային է։ «Նորքի» բժշկուհին խնդրում էր, ասում ա՝ ինձ ոչ ոք չի լսում, ասա, թող այդ դեղը տան պապայիդ․․․

- Դա՞ ինչու չտվեցին․․․․

- Իրենք ուզում էին ուղղակի մարդ սպանել, քանակ ապահովել, հասկանո՞ւմ եք։ Ով մի քիչ դժվար է պայքարելու, իրենից ձեռքերը լվանում են։ Դրա համար, ուշադիր եղեք, չհասնեք հիվանդանոցի դռները։

- Այդպես բաց տեքստո՞վ ասացին։

-․․․մուննաթ, գռեհիկ ձեւով․․․ ինչ-որ դեբիլ, քոլեջ ավարտածներ, իսկ իրենց լավագույն թոքաբաններն էսօր Ծաղկաձորում են, ո՞ւմ համար, որեւէ ծանր հիվանդ չկա, ո՞ւմ համար են տարել լավագույն բժիշկներին։ Ես չգիտեմ ում բողոքեմ․․․ բողոքս էլ տեղ չի հասնի, բայց ուզում եմ, որ բոլորն իմանան ու զգուշանան էն վիճակից, որում մենք ենք հայտնվել։

- Ձեր հայրը որտե՞ղ էր վարակվել։

- Ես չգիտեմ․․․ 2 ամիս կարանտին ենք պահել, ամեն օր զանգել եմ՝ ամեն օր։ Ես ամուսնացած եմ, պապաս Երեւանից ա։ Իրենք բոլոր կանոններին հետեւում էին, հետո սկսեցին լուրեր պտտվել, որ մահացածներին 100 հազար են բան անում․․․ (տալիս՝ հեղ․) ու նմանատիպ լիքը բաներ, սկսեց մարդկանց մոտ կասկած առաջանալ, որովհետեւ իրենք էլ ոչ մի կանոնի չէին հետեւում, սաղ սահմանափակումները վերացրին, էնպես արեցին, որ մարդիկ հավատան, որ ամեն ինչ լուրջ չէ․․․ ու սկսեցին նորմալ կյանքով ապրել։ Ու մայիսի սկզբներին իմ հայրիկն էլ, որ օրերը տաքացել էին, մեկ-մեկ դուրս էր գալիս, թոռնիկ ուներ, հանում էր բակ, որ խաղար, երեւի էդ ընթացքում, որովհետեւ մենք, բառիս բուն իմաստով, կարանտին ենք պահել, տնից դուրս չենք եկել, դուրս ենք եկել շաբաթը մեկ անգամ՝ սննդի համար։

- Ձեր ընտանիքի անդամները հիվա՞նդ են, կարանտինի մե՞ջ են։

- Այո, մայրս, եղբայրս, հարսս ու երեխան։ Իրենք բոլորը հիվանդ են, 4-5 օր առաջ ստուգել են, թոքերը լավ են եղել, բայց էդ դեղերը․․․ մի օր ես եմ առնում, մի օր՝ մի բարեկամը։

- Դե՞ղ էլ չեն տալիս։

- Ոչ, հիվանդանոցում էլ մենակ անտիբիոտիկ էին իրենք տալիս, ոնց հասկացա։ Ինձ ասում են՝ տալիս եմ կորոնայի դեղը, քո պապայի մոտ լեյկոզը խնդիր չէ, մենք լեյկոցիտները բարձրացրել ենք, դրա մասով մի անհանգստացեք, բայց իր թոքերի վիճակը շատ վատ է, մենք հիմա կորոնայից ենք բուժում․․․ Բժշկի հետ խոսել եմ պապայիս մահվանից մի օր առաջ։ Ասում եմ՝ այո, բժիշկ ջան, բայց էդ դեղը, որ Ձեզ ասում եմ, ինձ գաղտնի տեղեկատվությամբ են ասել։ Ասում եմ՝ պետք է այդ դեղը պապաս ստանա, որ լեյկոցիտները բարձրանան։ Ինքն ընենց ներկայացրեց․․․ ու թույլ էլ չեն տալիս, որ մեկ անգամից ավել զանգես… որ գոնե ասեի, որ էդ դեղը պետք է ներարկեք, որ լեյկոցիտները բարձրանան։ Որ անտիբիոտիկը ճիշտ աշխատի, իր գործն անի։ Իրենք հատուկ դեղը չտվեցին պապայիս։

Աղբյուր` Hraparak.am

դիտվել է 466 անգամ
Լրահոս
Իմ քայլի «հետողորմեան». տուգանքների չափը բարձրացնող նախագիծը օրակարգ չի գա Քաղաքացիները թանկ են վճարում Կովիդ-19-ի դեմ պայքարելու համար Դուք հասկանում ե՞ք՝ 11 տարեկան երեխան պիղծ գոմիկների ՀԿ-ի անդամ է դարձել.Մարինա Խաչատրյան (video) «Ոչ մի իրավապահ չի մոտենում տրանսվիստիտներին, բայց տուգանում է «հպարտ» քաղաքացիներին». Արման Աբովյան Ծառուկյանի գործով բողոքների քննությունն ավարտվեց «Այստեղ են թաքնված Բաքվի բռնապետի իրական վախերը». Տաթևիկ Հայրապետյան Այս իշխանությունը թաթար-մոնղոլի նման հարձակվել է եկեղեցու վրա.քննարկում (video) Պարգևավճարների փաստաթղթերի մասին մանրամասներ «Պրն Փաշինյան, ամեն անգամ ապշում եմ, որ դեռ ապշում եմ». Թեհմինա Վարդանյան Թուրքիայի զինված ուժերը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր են մշակել.Երվանդ Բոզոյան (video) «Հայկական կողմը երկու տարի փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը»․ Ալիև Նիկոլ Փաշինյան, ես Ձեզ առաջարկ ունեմ, բայց Դուք այդքան քաջություն չեք ունենա այն ընդունելու համար.Գևորգ Պետրոսյան (video) Իշխանությունը ստեղծում է նոր մարդ, որը փողից ու կայֆից բացի ոչնչի մասին չի մտածում.Արագած Ախոյան (video) Իմացեք՝ ում եք սպառնում. Հայկ Ալումյանը՝ դատախազին (video) Նիկոլի շնորհիվ կորոնավիրուսի «չեմպիոն ենք» դարձել.Մենուա Հարությունյան (video) Նիկո՛լ,կանչի քաղաքային իշխանության լակոտներին ու ասա՝ ինչու՞ եք խոչընդոտում մարդկանց աշխատանքը.Ախոյան (video) Կարող է զանգել են 3-րդ սեռի ներկայացուցիչներին.իրենք են գոհ Նիկոլ Փաշինյանից.Բաբկեն Հարությունյան (video) Այսօր տրանսգենդերն ավելի պաշտպանված են, քան հոգևորականները. Մենուա Հարությունյան (video) Դե թող Արսեն Թորոսյանը վարտիքն ու դիմակն էլ հավասարեցնի իրար.Գևորգ Պետրոսյան (video) Քաոսային պատասխան Ալիևից Բաժակաճառեր՝ ցածր մակարդակի պաշտոնյաների հետ զրույցներով Ֆեյքաբանակը, սփյուռքն ու կառավարական կտեր ուտող , տարրական կրթություն չստացած հպարտ քաղաքացիները պահանջում են Նաիրա Զոհրաբյանի մանդատազրկումը. Զոհրաբյան Քոչարյանի գործով փաստաբանը լքեց դատական նիստերի դահլիճը Չգիտեինք, որ դատավորը համատեղության կարգով նաև գլխավոր դատախազի «հասարակական պաշտպանն» է Մերժել եւ չմասնակցել կեղտոտ ակցիային. Էլինար Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետներ Ա. Հարությունյանը և Ա. Ավագյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, Ինչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան, եվ արդյոք կհեշտացնի՞ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն Հուլիսի 7-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, կորոնավիրուս, արտակարգ իրավիճակի հնարավոր երկարաձգում, հետևանքները Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետ Գևորգ Գրիգորյանը և Արեն Ապիկյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն: Կորոնավիրուս, արտակարգ իրավիճակի հնարավոր երկարաձգում, հետևանքները Հուլիսի 7-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ Ռուսաստանին և Իրանին վիճակված է որոշել տարածաշրջանի ճակատագիրը: Իրողություններ և հնարավոր զարգացումներ: ՀՈՒԼԻՍԻ 7-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը: Թեմա- Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տվյալներ: Նախարար Արսեն Թորոսյանը կպատասխանի թեմայի վերաբերյալ հարցերին: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:... Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով: Բանախոսներ՝ - Սերոբ Խաչատրյան, Կրթության փորձագետ - Վահրամ Թոքմաջյան, պատմաբան - Վահրամ Սողոմոնյան, Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub