Чья корова бы мычала, твоя бы молчала

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ոչ բարով նախագահ Ռուբեն Ռուբինյանը սաստիկ նյարդայնացած էր, որ դիմակ չկրելու համար պատժվելու` դահլիճից դուրս հրավիրվելու գաղափարը ոմանց սրտով չէ։

Հատկապես զայրացած էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա, ու մարդա մեկի օրինակով թիվ 1 քաղաքական ամբիոնից ամոթանք տվեց, թե բա` «էս մարդը էկել ա Ազգային ժողովում կռվում ա դիմակ չկրելու իրավունքի համար։ Սա ուղղակի խայտառակություն ա։ Սա խայտառակությո՛ւն ա»։

Վերջում, որ ոչ մեկին քիչ չթվա, ավելացրեց` «Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու ա որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ», ձեռքը խփեց սեղանին, կներեք` ամբիոնին, իջավ ու վիրավորված արժանապատվության զգացումով նստեց տեղը։ Լավ է` բանը չհասավ ծեծկռտուքի։

Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո «որպես ինչ ա հիշվելու»` չգիտեմ, բայց ինքը` Ռուբինյանը, վստահաբար պատմության մեջ մնալու է որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության միակ` եզակի և անկրկնելի ղեկավարը, ով ոչ այն է սխալմամբ, ոչ այն է միտումնավոր, «շփոթեց» կողմ և դեմ կոճակները, ու հայտնվեց դիվանագիտական սկանդալի մեջ. դարձավ սակավաթիվ պատգամավորներից մեկը, ովքեր քվեարկեցին ռազմավարական գործընկեր Ռուսաստանի պատվիրակության «ձայնի իրավունքը» վերականգնելու դեմ։

Իր թիմակից` առողջապահության ոչ բարով նախարար Արսեն Թորոսյանն էլ հարևան Վրաստանի առողջապահության նախարարությանը հրապարակավ մեղադրեց ոչ կոմպետենտության, կորոնավիճակագրությունը կեղծելու մեջ, և իր հերթին հայտնվեց դիվանագիտական սկանդալի կիզակետում։

Հիմա ի՞նչն է ավելի մեծ «խայտառակություն»` դիմակ չկրելու իրավունքի համար կռիվ տա՞լը, թե՞ սեփական էշ խելքից պարբերաբար դիվանագիտական սկանդալների մեջ հայտնվելը` դատեք ինքներդ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 598 անգամ
Լրահոս
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Նիկո՛լ, չես վախենում է, «տակդ ես լցնում, ոտքերովդ չռում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար) Պարոն Փաշինյան, հավաքվե՛ք, ձեզ էլ ենք հանձնում․ քո հետ, քո լեզվով եմ խոսում ու հաղթելու եմ․ քաղաքացի (video) Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են ՔՊ-ական Բաքոյանը հակադարձում է Անդրանիկ Քոչարյանին (video) Արամ Զավենիչի կուսակիցը ո՞նց է թասիբից խոսում (video) Էս աղետից պետք է պրծնենք․ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյան (video) Հրատապ. դաժան ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին (video) Աննայի շուրջ հավաքված կնիկնե՛ր, կանգնել եք գլխավոր բ**-ի ու ղ***- ի կողքը․ հերոսի մայր (video) ՔՊ–ն հետո կհայտարարի՝ 1,5 մլն–ը հնարած թիվ է՝ մեր վզին «պավադոկ» դնելու համար ընդդիմադիր (video) ՔՊ-ից ինձ ահաբեկում են․ դե փորձվեք, դե բերեք. Մեսրոպ Մանուկյան (video) Ավինյանի նոր պաշտոնյան, ով կալանավորված է եղել նախկինում․ Հայկ Մարությանի թիմակից (video) Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Հոլոքոստն էլ է ֆեյք․ Արմինե Ադիբեկյան (video) Ալեն Սիմոնյանի ուղղորդմա՞մբ եք դիմել իրավապահներին․ Ասլանյանը` երեկ տեղի ունեցած միջադեպի մասին (video) Գործընկերների հետ այցելել ենք բերման ենթարկված Սամվել Վարդանյանին. Քրիստինե Վարդանյան ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին ահաբեկիչների թիկունքին, որ ցեղասպանեցին եզդիներին (video) Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am