Համեմատության մոդայիկ մեթոդաբանություն․ նախորդ տարիների վիճակագրական տվյալները հայտարարվում են անարժանահավատ

Սովորաբար վիճակագրական տվյալների վերլուծությունը կատարվում է ժամանակային մեծ՝ մի քանի տարվա տվյալների հենքի վրա: Բայց վերջին երկու տարում մեր պարագային այս ակադեմիական կանոնը հարգի չէ: Պաշտոնական շրջանակներում հարգի չէ: Առաջին հերթին այն պատճառով, որ եթե 2018 և 2019թթ․ վիճակագրական տվյալները զիջում են նախորդ տարիների նույն ցուցանիշին, հայտարարվում են անարժանահավատ: Բնականաբար, նախորդ տարիների տվյալներն են համարվում անարժանահավատ՝ հայտարարվում, որ դրանք ուռճացված են: Հետևաբար կարելի է այսուհետ համեմատության ժամկետը կրճատել: Այսինքն համեմատել 2018-ի տնտեսական ցուցանիշները 2019-ի հետ: Հատկապես, որ դրանք «նախահամավարակային» տարիներ են և «համավարակային» արդարացումների ենթակա չեն:

Եկեք դիտարկենք պարենի հետ կապված վիճակագրական տվյալները: Պարենի արտահանման և ներմուծման ծավալների չափաբաժիններում էական փոփոխություններ չկան: Պարենը մեր արտահանումների մոտ 30 տոկոսն է կազմում, իսկ ներմուծումների՝ մոտ 16 տոկոսը: Փոխարենը գյուղոլորտի և պարենի արտադրության բազմաթիվ ցուցանիշներ «բարեխղճորեն» անկում են ապրում: Օրինակ, ասենք ցանքային հիմնական տարածությունները՝ 2018-ին դրանք 242.3 հազար հա էին, 2019-ին՝ 227.9: Կոնկրետ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքների թվերը այս են. 2018թ․՝ 130 հազար հա, 2019թ․՝ 121 հազար հա: Բացի ընդհանուր ցանքատարածքից զուգահեռ նվազում է բերքատվության ցուցանիշը: 2018թ․ 1 հա հաշվարկով այն 26.1 ցենտներ էր: 2019-ի անկումը նկատելի է՝ 16.9 ցենտներ/հա: Բարդ չէ հաշվարկելը, որ 2018-ի համեմատ անցած տարի նկատելիորեն պակասել է համախառն ընդհանուր բերքը: 2018-ին այն կազմել է 338 հազար տոննա: Կազմել ու իշխանություններին գյուղատնտեսության կառավարման հպարտության առիթ տվել: Հպարտություն, որ ի չիք եղավ հաջորդ իսկ բերքահավաքին, երբ հացահատիկի համախառն բերքը կազմեց ընդամենը 198.7 հազար տոննա (բերքը պակասել էր 139 հազար տոննայով): Նուն անկումը կա նաև կարտոֆիլի պարագային: 2018-ի 415 հազար տոննա բերքի դիմաց 2019-ի արդյունքը 404 հազար տոննա էր: Համանման պատկեր է «պտուղ-հատապտուղների համախառն բերքի» ցուցանիշներում: Նախ նվազել է բերքատվությունը՝ 2018-ին 1 հա-ի ցուցանիշը 87.7 ցենտներ էր, 2019-ին նվազել է՝ 76.2 ցենտներ/հա: Բնականաբար, նվազել է համախառն բերքը: 2018-ին այն կազմել է 343 հազար տոննա, իսկ անցած տարի՝ 291: Իհարկե, գյուղատնտեսության ոլորտում կան աճի առանձին թվեր: Օրինակ, աճել է խաղողի ընդհանուր բերքը, անասնապահության որոշ ցուցանիշներ:

Ի վերջո, գյուղատնտեսությունը մեր տնտեսության մեջ առանձնահատուկ ոլորտ է: Նախկին կառավարությունները այն հայտարարում էին «գերակա ոլորտ»: Նույնիսկ այն կառավարությունները, որոնք երկրին գիտելիքահեն (թվային, գերժամանակակից և այլն) տնտեսության ապագա էին խոստանում: Այս իմաստով համարյա ոչինչ չի փոխվել: Կամ փոխվել է ընդամենը մեկ մոտեցում-հնարք: 2018թ․ պաշտոնապես հայտարարվեց, որ մեր երկրում գործազուրկների քանակը 234 հազար մարդ է: 2019-ի հայտարարված թիվը 220.5 հազար մարդ է: Մեկ տարվա ընթացքում գործազուրկների քանակը պակասել է 13.5 հազար մարդով: Այդ թվից 5.5 հազար աշխատատեղն ապահովել է գյուղատնտեսության ոլորտը: Ի՞նչ կարելի է եզրակացնել այս տվյալներից․ հարցին տարբեր պատասխաններ կարելի է տալ: Աշխատատեղերն ավելացել են, բերքը՝ պակասել: Այլ կերպ ասած՝ ոլորտը դարձել է պակաս արդյունավետ: Եթե, իհարկե, հավատանք պաշտոնական թվերին: Բայց դա այլ խնդիր է: Կարևորն այն է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս օրերին պարենի արտադրությունն ու առկայությունը երկրների համար դառնում են կարևորագույն խնդիր:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է Մակրոնի և Սի Ծինփինի ընթրիքի ճաշացանկից հեռացվել է «ռուսական տորթը». Le Figaro Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am