«Հանրաքվեի մասին» օրենքը բաց է թողնում, չի ասում, իսկ դա, վստահեցնում եմ, բավականին բարդ է. Վահագն Հովակիմյան
Ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է արտակարգ դրությունից հետո վերսկսվի հանարքվեի կազմակերպման գործընթացը, «Հանրաքվեի մասին» օրենքը բաց է թողնում, չի ասում, իսկ դա, վստահեցնում եմ, բավականին բարդ է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամվոր Վահագն Հովակիմյանը, որը ներկայացնում է իր կողմից հեղինակած «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է՝ այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվե նշանակելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են իրավունքի ուժով: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում ԿԸՀ-ն հանդես է գալիս հանրաքվեի գործընթացը կասեցնելու մասին հայտարարությամբ:
Հովակիմյանը նշեց, որ հաջորդ ինստիտուը, որ կարգավորվում է այս նախագծի միջոցով. «ԱԺ կողմից արդեն իսկ կայացրած իր որոշումը նախկինում չեղարկելու իսնտիտոտւն է, որը կարող է տեղի ունենալ բացառապես ռազմական կամ արատակարգ դրության պայմաններում:
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը, որի հիման վրա նշանակված հանրաքվեն չի անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով, կարող է ուժը կորցրած ճանաչվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով: Եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ուժը չի կորցրել, ապա հանրաքվեի գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով»,- հստակեցրեց Հովակիմյանը: