Opel Corsa դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է
Դիտել նաև
Արտակարգ. Հրազդանից մինչև Չարենցավան տասնյակ ավտոմեքենաներ են վթարի ենթարկվել․ պատգամավոր (տեսանյութ)
Սարի թաղում «ՌԱՖ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել. վարորդը եւս տուժել է
Ավտոտնակում հայտնաբերվել է ԱԱԾ Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնի ծառայողի դին
Երեւան Մեղրի ճանապարհին բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք եւ երկկողմանի փակել ճանապարհը
Մայիսի 26-ին՝ ժամը 15:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղի վերջնամասում՝ «Վարորդների աղբյուր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նարեկ գյուղում՝ «Յապայի ձոր» կոչվող տարածքի մոտակայքում, «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Մ․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ Հակոբ Մ․-ն տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել գազի բալոնից գազի արտահոսքը, իսկ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: