«Ինչի՞ եք ճպըցնում, տիկին Սամսոնյան, չեք ուզում, դուրս եկեք, ճպցնելը ո՞րն է»․ Արարատ Միրզոյան
Հարգելի պատգամավորներ, հարգելի տիկնայք պատգամավորներ, դիմակը զարդ չէ, խնդրում եմ, շարունակեք կրել դիմակը: ԱԺ նիստի ժամանակ, դիմելով պատգամավորներին, հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան, չե՞ք ուզում, դուրս եկեք, ճպցնելը որն է»,- ասաց Միրզոյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին:
Սամսոնյանն էլ ասաց, որ ժամանակ առ ժամանակ օդ է պետք շնչել, ինչին Միրզոյանը պատասխանեց․ «Հասկացա, ես տեսել եմ, որ դուք վաղուց ժամանակ առ ժամանակ, ես հո բան չեմ, տեսնում եմ, որ մարդիկ երբեմն հանում են դիմակը, բայց տեսա, որ երկարեց»։