Մեկ շաբաթվա ընթացքում փակվել են մեծ թվով սննդի օբյեկտներ. Արթուր Ասոյանը մանրամասնում է
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, անդրադառնալով պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանմանը, նշեց, որ չորս տեսչական մարմինների կողմից են իրականացվում վերահսկողական աշխատանքներ՝ հիմանականում ամենառիսկային հիմնարկներում: Ինչպես ներկայացրեց` ըստ այդմ, մեկ շաբաթվա ընթացքում հանրային սննդի 87 օբյեկտ է փակվել, ևս 12-ն այսօր պարետի որոշմամբ կփակվեն:
Առավել մանրամասնելով նշեց. «Այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, խորհրդատվություն է իրականավել 9561 սոււբյեկտի մոտ, առողջապահական տեսչական մարմնի կողմից դադարեցվել է 290 տնտեվարող սուբյեկտի գործունեություն, իսկ ընդհանուր 823 տնտեսվարողի գործունեություն է դադարեցվել»,-ասաց նա: