Ունեինք ոստիկանության «հրեշտակներ», որոնք այդպես էլ չդարձան հրեշտակներ. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ-ում ոստիկանության մասին օրենքի փոփոխությունների հարցը քննարկելու ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ մեր բնակչության մի զգալի մասն ամեն տարի, երբ լինում էր հարևան հանրապետությունում, առաջինը շփվում էր արտաքին ծառայություն տանող այդ համակարգի հետ, երբ վերադառնում էր, համեմատության մեջ անընդհատ ասում էր՝ նրանք կարողացան, մենք չկարողացան:
Ըստ նրա՝ ամեն մեկը չէ, որ կցանկանա բարձր աշխատավարձով հայտնվել այդ համակարգում, որովհետև առնվազն պետք է ունենա պատրաստավածության այն աստիճանը, որն այս ռեֆորմների հիմքում է դրված:
«Այս ռեֆորմների արդյունքում մենք այլևս նախանձով չենք հիշի հարևան հանրապետությունում տեղի ունեցած ռեֆորմենրը: Սա հնարավորություն կտա ունենալ նորովի ոստիկանություն, որն իր տեսքով, որակով, ինտելեկտով կտարբերվի մինչև այդ եղած համակարգի մոտեցումներից․ մենք ունեցել ենք «հրեշտակների» ոստիկանություն, «հրեշտակներն» այդպես էլ հրեշտակ չդարձան, որովհետև ինտելեկտուալ ներուժը բացակայում էր այդ համակարգից»,-կարծիք հայտնեց պատգամավորը: