«Հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է

«Արտուշ պապի պատմության ընթացքը, ապրիլի 24-ից սկսյալ, ծանր տպավորություն թողեց: Բայց այստեղ խնդիրն այն չէ, որ կեսգիշերին «վարչապետի հանձնարարությամբ» մարդուն տանում են Ծիծեռնակաբերդ, որ նրա տան վերանորոգումից հետո հայտնվեց Արտուշ պապի ու նրա դստեր, թե թոռան դժգոհության տեսանյութը, նույնիսկ այն չէ, որ գումար տվողները հետո այցելել են պապին ու ստիպել ասել, որ գումար ստացել է այնուամենայնիվ: Մի խոսքով՝ մատի փաթաթան:

Ընդհանուր առմամբ այս ամենը տհաճ տպավորություն թողեց, անհասկանալի երևույթներ շատ կային, հարցականներ ևս: Խնդիրն այս պարագայում այլ հարթության մեջ է: Այս պատմությունը չափազանց խորհրդանշական է առաջին հերթին արհեստական PR-ի տեսակետից, երբ մարդուն, քաղաքացուն, նրա վիճակն օգտագործում ես սեփական քարոզչական նպատակներով:

Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ հիանալի է, երբ լուծվում են Արտուշ պապի կամ Մեխակի հարցերը, սակայն երբ դրանք անհատական օրինակներ են, իսկ նման վիճակում գտնվող տասնյակ հազարավոր մարդիկ չգիտեն՝ ինչպես լուծեն իրենց հարցը, քանի որ չեն հայտնվել Ծիծեռնակաբերդի կամ վարչապետի ճանապարհին, տպավորությունը, մեղմ ասած, այլ է լինում: Սա՝ մեկ:

Մյուս կողմից՝ մեր հանրության արձագանքը Արտուշ պապի հանդեպ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է: Մեկ ամիս առաջ բոլորը հոգատարության ցույցեր էին անում, պահանջներ դնում, իսկ հիմա նույն այդ մարդիկ հայհոյում են տարիքն առած մարդուն:

Այդպես նաև հասարակական, առավել ևս քաղաքական հարաբերություններում է: Այնպես որ, այսօրվա սերը վաղը կարող է ատելության վերածվել, ավելին՝ առավոտվա սերը արդեն երեկոյան կարող է ատելության վերածվել: Նման օրինակներ շատ ունենք, ու ոչ միայն վաղ անցյալում:

Այնպես որ, այս հանգամանքն աչքի առջև պիտի ունենան բոլորը, հատկապես մեծամտության ու անսխալականության բարդույթով տառապողները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 752 անգամ
Լրահոս
Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am