Նիկոլ Փաշինյանի քավորը վկա. կամ քավոր ունեմ, աշխարհը չունի

Հայաստանի բոլոր համայնքներում, որտեղ 4 հազարից ավելի ընտրող կա, ՏԻՄ ընտրությունները այսուհետ կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Իշխանությունն է նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել գործընկեր խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ համատեղ: Այս փոփոխության մասին մամուլում մի քանի ամիս է տեղեկություններ են շրջանառվում ու ներկայացվում դրանց խորքային եւ իրական պատճառները: Իրենք իշխանականները հերթական լոլոները կարդացին ԱԺ ամբիոնից

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն անգամ հայտարարեց, թե իբր առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել 2018 թվականին, բայց Սահմանադրությունն այդպիսի իմպերատիվ պահանջ չի դնում: Այդ պահանջը վերաբերում է միայն Երեւան քաղաքին, Գյումրուն եւ Վանաձորին:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հարակից զեկույցում ասաց. «Համայնքներում ընտրությունը պետք է դարձնենք քաղաքական, որ մարդիկ կարողանան քաղաքական պատասխանատվություն կրեն, եւ մենք անձնական պատասխանատվությունից գանք քաղաքական պատասխանատվության դաշտ»:

Բայց իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տեսնում է իշխանության օրեցօր գահավիժող վարկանիշը, միակ մարդը, ում ժողովուրդը քիչ թե շատ ընդունում է, ավելի ճիշտ միակ, ով դեռեւս կարողանում է ֆռռացնել Հայաստանի հպարտ քաղաքացիներին, ինքն է, եւ ուրեմն պետք է օր առաջ Հայաստանի խոշոր համայնքներում իր վարկանիշի շնորհիվ գրավել ՏԻՄ-երը, միայն այդ ճանապարհով է հնարավոր լինելու պահել իշխանությունը: Որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ իշխանությունում Նիկոլ Փաշինյանից բացի չկա երկրորդը, ով կարող է արժանանալ ժողովրդի վստահությանը: Հեղափոխությունից հետո Կապանի, Աբովյանի քաղաքապետերի ընտրությունները ասվածի վկայությունն են: Նիկոլ Փաշինյանը Աբովյանում նույնիսկ քայլերթ իրականացրեց, վարչական ռեսուրսը կիրառվեց, բայց ապարդյուն: Մամուլը ամիսներ շարունակ գրում է, որ այս նկատառումով է հետաձգվում նաեւ Իջեւան քաղաքի ընտրությունները, որտեղ մոտ մեկ տարի է քաղաքապետի պաշտոնակատար է նշանակված Նիկոլ Փաշինյանի քավորը՝ Հայկ Ղալումյանը: Անշուշտ, մեր սիրելի վարչապետը միգուցե կհայտարարի, որ ինքը շարունակում է դեմ լինել պետական համակարգը խնամի-ծանոթ-բարեկամ նշանակումներով կառավարելու սկզբունքին, եւ այդ մասին հայտարարում էր ընդդիմադիր կարգավիճակում, եւ որ այսօր իշխանական ԽԾԲ-ները իրականում պրոֆեսիոնալներ են, իրենց գործի գիտակներ ու հո կրակը չեն ընկել, որ ինչ որ մեկի բարեկամն են, աներձագն ու քավորը, բայց իրականությունն այն է, որ Իջեւանում արդեն մոտ մեկ տարի է ընտրությունները հետաձգվում են, որովհետեւ հասկանում են, որ կրկնվելու է Կապանի ու Աբովյանի տխուր օրինակը: Կարելի է ասել, որ այս նպատակից ելնելով իշխանությունը փոխեց օրենքը:

Անի Սահակյան

դիտվել է 3045 անգամ
Լրահոս
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am