Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ կրթության, գիտության , մշակույթի ե ւ սպորտի մշտական հանձնաժողովում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի եւ ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի նախօրեի «առերեսումն» անցել է բավականին բուռն մթնոլորտում։

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ով նախարար Արայիկ Հարությունյանի գլխավոր մրցակիցն է, եւ նրանց ջրերը մի առվով չեն հոսում, իմքայլական պատգամավորների հետ նեղն է գցել փոխնախարարին, ով, ի դեպ, խոստովանել է, որ Գոգյանի հետ հանդիպումն ինքն է նախաձեռնել, սակայն ասել է, թե դա «տղայական ռազբորկա» չի եղել, ինչպես մամուլն է ներկայացրել։

ԱԺ հանձնաժողովականները դուրս են եկել Գոգյան-Թամրազյան հակամարտության շրջանակից եւ նախարարության ներկայացուցչին մեղադրանքներ առաջադրել իրավիճակին չտիրապետելու եւ ոլորտը բախտի քմահաճույքին թողնելու համար։

Ուշագրավ է, որ նախապես Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, թե հանձնաժողովի արտահերթ նիստը դռնբաց է լինելու, բայց նիստից ժամեր առաջ, ըստ որոշ տեղեկությունների, նախարար Հարությունյանի ջանքերով որոշել էին այն փակ անցկացնել, որպեսզի ծածկադմփոց անեն նախարարությունում տիրող թայֆայական մթնոլորտը եւ հովանավորչությունը Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի տեղապահ Դիանա Գալոյանի նկատմամբ, որի ատենախոսությունը Գոգյանն արտագրված է համարում։

Հանձնաժողովի անդամ, իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որը մասնակցել է դռնփակ նիստին, երեկ լրագրողների հետ զրույցում ասաց, որ, իհարկե, կուզենար՝ նիստն անցկացվեր դռնբաց, ու հանրությանը հուզող պատասխանները մարդիկ իմանային. «Ընթացքում պարոն փոխնախարարն իր ելույթի մեջ այնպիսի հարցեր շոշափեց սպորտի մասին, որ չեմ կարող չանդրադառնալ, դրանք փակ էլ չեն: Խոսվեց աշխատանքի թափանցիկության մասին: Սպորտը համակարգում է կես տարուց ավելի եւ ոչ մի անգամ մամուլի ասուլիս չէր տվել: Պետք է հաշվետվողականություն լինի, ու եթե չկա ասուլիս, պարզ է, որ կա զրո հաշվետվողականություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 944 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան Էդուարդ Շարմազանովը բարկացավ․ «Ալեն Սիմոնյա՛ն, ես էլ լապտերով ձեր մեջ ման եմ գալիս՝ հայ կա, թե չէ» (video) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ 4 ամսում կստեղծենք այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը կհանձնվի․ Հրանտ Բագրատյան (video) Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am