Պուտինի մերժումը Նիկոլ Փաշինյանին. սապոգի հարվածը դուխով իշխանությանը

 Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան հայտարարել է, որ «Գազպրոմ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ռուսական գազի գինը վրացական կողմի համար կնվազի մոտ 15%-ով:

«Հաշվի առնելով մրցակցությունը և այն, որ աշխարհում անկում են ապրում նավթամթերքի գները, այժմյան վերանայումը, որը կատարվում է «Գազպրոմի» հետ գործող պայմանագրում, ծառայում է գնի նվազեցմանը: Հաշվի առնելով կոմերցիոն գաղտնիքները՝ ես հստակ թիվ չեմ նշի, բայց կասեմ, որ գինը կնվազի մոտավորապես 15%-ով: Այսօր այդ շուկան մրցունակ է, և կոմերցիոն մասում գները նվազեցնում է նաև SOCAR-ը, իսկ «Գազպրոմը» հետևում է այդ միտմանը: Անհրաժեշտության դեպքում կողմերի հետ կքննարկենք գների ավելի շատ նվազեցման հարցը, ինչը կախված կլինի շուկայի կոնյունկտուրայից»,- ասել է նախարարը և հավելել, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի գինն ավելի իջեցնել, ամեն ինչ կախված է շուկայից։

2019 թվականին Վրաստանը հայտնել էր «Գազպրոմից» քիչ ծավալով գազ գնելու մասին։ Վրաստանն անցյալ տարի 160 խորանարդ մետր գազ է գնել, ինչը կազմել է ներմուծման ընդհանուր ծավալի մոտ 5%-ը։ Մինչ այդ` 2006 թվականից սկսած, Վրաստանը Ռուսաստանից գազ չէր գնում։ Սա բավականին հետաքրքիր տարածաշրջանային մեսիջ է, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանին: Վրաստանի համար գազի գնի նվազեցմամբ` Մոսկվան ըստ էության ստորացնում է ռազմավարական գործընկեր Հայաստանին. բանն այն է, որ հայկական կողմը տևական ժամանակ բանակցում է Ռուսաստանի հետ` գազի գնի նվազեցման շուրջ, սակայն դրական արդյունքներ առայժմ չկան: Ավելին` այս ընթացքում արվել են տեղակատվական արտահոսքեր այն մասին, որ հնարավոր է անգամ, որ ռուսական կողմը բարձրացնի Հայաստանին մատակարարվող գազի գինը:
Ինչպես հայտնի է, մոտ երեք ամիս առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ում գազի միասնական սակագին սահմանելու խնդիր է բարձրացրել: Այս հարցում նրա հետ համակարծիք էր նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն:
Ընդամենը մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԵԱՏՄ առաջնորդների առցանց գագաթնաժողովում հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության երկրներում գազի գնի միասնական բանաձևի ձևավորման համար ինտեգրման ավելի խոր մակարդակ է պետք, որին անդամ երկրները դեռ չեն հասել։ Միասնական գազի գնի դիմաց Պուտինն առաջարկել էր անցնել միասնական բյուջեի: Նրա խոսքով՝ միասնական սակագինը կարող է իրականություն դառնալ միասնական բյուջե և հարկման միասնական համակարգ ունեցող շուկայում։
«ԵԱՏՄ-ն դեռ չի հասել ինտեգրման այդքան խոր մակարդակի։ Մենք բոլորս լավ գիտենք դա։ Իսկ մինչ այդ գները պետք է ձևավորվեն շուկայական իրավիճակի հիման վրա` հաշվի առնելով ծախսերը, մատակարարների ներդրումները, ինչպես նաև ապահովելով արդյունահանման մեջ ներդրված կապիտալից ստացվող շահույթի հիմնավորված նորմը»,-նշել էր Պուտինը և ավելացրել` եթե Հայաստանի ու Բելառուսի դիրքորոշումները գազի գնի շուրջ անփոփոխ մնան, ապա տրամաբանական կլինի գազի վերաբերյալ կետն ընդհանրապես հանել ռազմավարության նախագծից:
Փաստացի` Պուտինը մերժեց Փաշինյանի և Լուկաշենկոյի առաջարկը: Մերժումն այս դեպքում նույնիսկ մեղմ բնորոշում է: Եվ ահա ռազմավարական գործընկերներին նման սպառնալից ձևով մերժելուց անմիջապես հետո հայտնի է դառնում, որ Վրաստանի համար ռուսական գազի գինը 15 տոկոսով իջնում է: Ընդ որում, թավշյա հեղափոխությունից հետո գազի գինը մեր երկրի համար մեկ անգամ արդեն բարձրացվել է: 2019թ. հունվարի 1-ից ռուսական գազի գինն աճել է. հազար խորանարդ մետրի դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն` այժմ վճարում են 165 դոլար: Իհարկե, մատակարար ընկերության ծախսերի կրճատման հաշվին բնակչության համար սակագինը մնացել է նույնը, բայց ամեն դեպքում, փաստ է, որ միջպետական գինը բարձրացել է: Սա հայ-ռուսական միջպետական հարաբերությունների ներկա փուլի շատ կոնկրետ արտացոլումն է: Սա Նիկոլ Փաշինյանի վարած դուխով քաղաքականության հետադարձ պատասխանն է` ռուսական սապոգի ծանր հարվածի տեսքով:


 

Հայկ  Դավթյան

 

դիտվել է 11197 անգամ
Լրահոս
Ի՞նչ քաղաքական խնդիր էր հետապնդում Էրդողանը․ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը և քաղաքակիրթ աշխարհը Ռուսաստան-Բելառուս միավորման մեծ գործարքը. «Բատկայի» մեկ ամսվա հնազանդությունը Նիկոլ Փաշինյանի անձնական «օգտագործման» Լիսկաները Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի չեզոքը Ծառուկյանն առերեսում է դաժան իրականությանը. Փաշինյանը շանս չունի Կեղծիքի արքան. բյուջեն լցնելու ձախողված օպերացիա Դատական համակարգը «մատ արեց» Փաշինյանին Դեպի Հայաստանի ուկրաինացում... Եվ ո՞րն է լինելու «հայկական Ղրիմը» Արտաքին պարտքն աճելու է, բյուջեն շարունակվում է թերակատարվել Որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում. Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպի մասին Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը» Փաշինյանին մեկուսացնել և զրկել կապի միջոցներից օգտվելու հնարավորությունից Ոստիկանները կոպիտ խոչնդոտում են լրագրողների աշխատանքը Խոր Վիրապում. մանրամասներ ՎԵՏՈ շարժման ավտոերթից. Տեսանյութ Միայն ի՞նձ ա թվում, որ սա խայտառակ էժան քայլ է. մի՛ արեք այսպես, ուղղակի մի՛ արեք Պաշտոնյա ամուսինների հայտարարագրած գույքն ու եկամուտը ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի պատճառով «Կարծես հետ են եկել այն ժամանակները, երբ ադրբեջանցի շարքայինը վախենում էր կրակել մեր դիրքերի ուղղությամբ» Մեր տղաների կողմից՝ թշնամուց վերցված տարածքները Ունեցել ենք դիրքային բարելավում Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել ՊՆ խոսնակը հայտնում է երկու վիրավորի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 14-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հունիսի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա` երկրում արտակարգ իրավիճակի երկարաձգում, հանրահավաքների արգելք, ՎԵՏՈ հասարակական-քաղաքական շարժման հանդեպ ոտնձգություններ, ներքին քաղաքական կյանք: Հուլիսի 14-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ռազմական փորձագետներ Վան Համբարձումյանը և Գրիգոր Գրիգորյանը: Թեմա` Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Այնուհետև կրկին հարձակվել Հունիսի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙՀանուն սոցիալական արդարության՚՚ կուսակցության նախագահ, ՙՙԺողովրդի ձայն՚՚ փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: Թեմա՝ ինչպիսի ժամանակներ են ապրում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և արդյոք առկա է ճգնաժամ Երևանի և Մոսկվայի միջև: Նիկոլ Փաշինյանի երկամյա կառավարման արդյունքները: Սույն թվականի հուլիսի 14-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մասնաճյուղում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 10 շենք, Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան, հեռ․ 010240831) կայանալու է սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, համասեռամոլության և այլ այլասերումների քարոզիչ ու պատշպան Լարա Ահարոնյանի կողմից Հայկ Այվազյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա հերթական դատական նիստը։ Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը։ ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub