Վարչապետը չի հասցնի ամեն ինչ անել և տանուլ կտա. Լևոն Մարտիրոսյան (video)
Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Լևոն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերին և մի քանի սկանդալներին, մասնավորապես՝ ծխախոտի, ադամանդի, Լևոն Մարտիրոսյանը նշել է․ «Մի քանի անգամ լսել եմ, որ վարչապետն ասում է՝ իրենք կոռումպացված չեն իրենց կամքով։ Սա շատ սխալ մոտեցում է։ Եթե համակարգն այնպիսին է, որ քո քմահաճույքին պետք է մնա որևէ պաշտոնյայի կոռումպացված լինելը, ապա վաղ թե ուշ դու կոռումպացված կլինես»։
Ըստ քաղաքական գործչի՝ եթե այսօր բոլոր ինստիտուտները կախված են մի մարդուց, ու, եթե անգամ այսօր կոռուպցիա չկա, ապա վաղը կամ մյուս օրը լինելու է։
Լևոն Մարտիրոսյանի խոսքով՝ վերջին սկանդալային բացահայտումները՝ ծխախոտի, ադամանդի գործերով պետք է մինչև վերջ պարզաբանվեն․«Այս ամենին զուգահեռ, մենք խնդիրներ ունենք նաև արտաքին քաղաքականության ոլորտում, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերություններում»։
Նախկին դեսպանի համոզմամբ՝ եթե բոլոր ոլորտներում այսօր կարդինալ փոփոխություններ չլինեն, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու։