Կին պատգամավորին վառելու մասին մեկնաբանություն թողած անձը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է. Թագուհի Ղազարյան

ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը իր իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ցավալի է, որ այսքան քննարկումներից և խոսակցություններից հետո ատելության, վիրավորանքի, խտրական խոսքն ու բռնության կոչերը չեն դադարում դառնալ «քաղաքական պայքարի» գործիք:

Իմ գործընկեր Սոնա Ղազարյանի երեկվա ելույթին հաջորդած մեկնաբանություններին ուշադրություն չէի դարձնի, եթե պատահաբար չբացահայտեի, որ նրա խոսքի մեջբերումներից մեկի տակ վառելու մեկնաբանություն թողած անձը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է և նախընտրական ցուցակի 51-րդ համարը: Այս ուշագրավ փաստն ստիպեց հետևել իրադարձությունների զարգացմանը և տեսնել, թե ինչ արձագանք կտան կուսակցական անդամներն իրենց ընկերոջ արտահայտությանը:

Նշյալ անձը ավելի ուշ հերքել է, թե իր՝ վառելու կոչը որևէ մեկին է ուղղված եղել և արել է «գնահատողական դատողություն»՝ հավանաբար նկատի ունենալով, որ տիկին Ղազարյանի նկարի տակ «եզաբուծարան» բառը գործածելը բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում արված գնահատողական դատողություն է եղել և այդ իբրև գնահատողական դատողության բարձրագույն աստիճանի դրսևորում՝ առաջարկել «վառել» կամ «խարույկի վրա մեղմ խորովել»։

Հրապարակային որևէ մեկնաբանություն չէի անի այս հարցի շուրջ, եթե չտեսնեի, որ այդ մեկնաբանության հետ հաշտ և ներդաշնակ են Ազգային ժողովում գտնվող իմ գործընկերները, որոնցից ոմանք, հղվելով այս մեկնաբանության վրա, պնդում են, որ խնդիրը լուծված է, իսկ մյուսները իրենց հավանությունն են արտահայտում սոցիալական ցանցի ընձեռած այլևայլ միջոցներով:

Եվս մեկ անգամ ստիպված եմ արձանագրել, որ կին քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումները ոչ թե պարզ սայթաքումներ են (պարզ սայթաքումներից հետո ներողություն են խնդրում, ոչ թե վերահաստատում), այլ ընդգծված «քաղաքական մարտավարություն»:

Ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարը մեր քաղաքական հանձնառությունն է և մենք ի վերջո հաղթելու ենք այդ պայքարում՝ բոլոր քաղաքական հավակնություններ ունեցող անձանց բերելով քաղաքակիրթ բանավեճի դաշտ:

Հ. Գ. Sona Ghazaryan ջան, ուժեղ մնա »,- գրել է նա:

դիտվել է 1629 անգամ
Լրահոս
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am