Աշխատողների թվերը չեն համապատասխանում 2019-ի մարտին և դեկտեմբերին Կոտայքի մարզպետի և Էկոնոմիկայի նախարարի հայտարարություններին. Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերության՝ ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերին։ Նա մասնավորապես նշել է, որ ասուլիսի ընթացքում գլոբալ հարցերի պատասխաններ չստացավ, իսկ լոկալ հարցերը շատացան։ Գրառումը՝ ստորև․

«Եկեք շնորհակալություն հայտնենք «Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությանը՝ ասուլիսի ու մամուլի հետ թափանցիկ աշխատելու պատրաստակամության համար։

Բայց անկեղծ լինեմ՝ գլոբալ հարցերի պատասխաններ չստացա (և չէի էլ կարող ստանալ, որովհետև խնդիրը մեկ առանձին ընկերությունը չէ, այլ պետությունն է), իսկ լոկալ հարցերը շատացան։

Օրինակ՝ պ-ն Բաղիկյանը տեղեկացրեց, որ 2019-ի դեկտեմբերին ունեցել են 80 աշխատող, իսկ այսօր՝ 157 աշխատող, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100 000 դրամ։

Ստուգում ենք թվերը։ 1000plus.am կայքում դնում ենք ընկերության հարկային կոդը՝ 03544354, ստանում ենք գրանցված աշխատողների հետևյալ պատկեր.

2019-ի մարտին՝ 68 հոգի
2019-ի դեկտեմբերին՝ 75 հոգի
2020-ի հունվարին՝ 73 հոգի
2020-ի փետրվարին՝ 71 հոգի
2020-ի մարտին՝ 164 հոգի

Թվերը համապատասխանում են իրականության, բայց չեն համապատասխանում 2019-ի մարտին և դեկտեմբերին Կոտայքի մարզպետի ու Էկոնոմիկայի նախարարի այն հայտարարություններին, թե ընկերությունում մարտին աշխատել են 90 հոգի, իսկ դեկտեմբերին 120 հոգի։

Գանք աշխատավարձին։ ՊԵԿ հրապարակած 1000 խոշոր հարկատուների վիճակագրության համաձայն, ընկերությունը վճարել է 3765.5 հազար եկամտային հարկ։ Քանի որ մեզ մոտ այլևս եկամտային հարկի ֆիքսված դրույքաչափ է, 23 տոկոս, ստացվում է առաջին եռամսյակում ընկերության աշխատավարձային ֆոնդը կազմել է (3765500/0.23) 16371739 դրամ։

Հունվար+փետրվար+մարտ ընդհանուր աշխատակազմը՝ 308 մարդ։ 16.4 մլն դրամը բաժանում ենք 308-ի, ստացվում է, որ միջին աշխատավարձը կազմել է 53 155 դրամ։ Նվազագույնից էլ պակաս։

Դուք մտորեք էս թվերի շուրջ, իսկ ես սկսեմ մտածել ոլորտի վերաբերյալ ֆիլմ նկարելու մասին»։

դիտվել է 486 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am