Վարչապետը մեկ մեթոդ գիտի
Երբ քաղաքացու՝ համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համաճարակի հաղթահարում: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ուրիշ մեթոդ չգիտենք, մենք վարչական մեթոդներ ենք կիրառում, բայց մեր կառավարության ծագումնաբանությունը թույլ չի տալիս ամենադաժան դիկտատուրական մեթոդները կիրառել»,-ասաց նա:
Վարչապետն ասաց, որ այս ընթացքում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հիմնարկ-ձեռնարկություններ են փակվել, հարյուրավոր քաղաքացիներ, տրանսպորտային միջոցների վարորդներ տուգանվել են: «Այս առումով գնալու ենք շատ խիստ մեթոդների: Բոլորը պետք է հասկանան, որ պարետատան սահմանած կանոնների խախտումը բերելու է անխուսափելի պատասխանատվության և դա վերաբերում է և՛ ուղևորներին, և՛ վարրորդներին, և՛ ձեռնարկատիրական ընկերությունների աշխատողներին: Սրա նպատակը ոչ թե պատժելն է, այլ օգնելը, որ քաղաքացիական գիտակցության մակարդակը բարձրանա»,-ասաց նա: