SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 25-ին, հերթական անձնական ունեցվածքի գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Դ.-ն և հայտնել, որ մայիսի 24-ի ժամը 14:00-ից մինչև մայիսի 25-ի ժամը 09:25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կողբացու փողոցի թիվ 53 հասցեում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 40 T 025 AM համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Հայաստանում Սլովենիայի Հանրապետության դեսպանատան հաշվեկշռում:
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը