Վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարել է, որ վարակի հետ զուգընթաց ապրելը մեր հիմնական ուղղությունն է:
«Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված դեպքերից ունենք 269 ծանր դեպք, 51՝ ծայրահեղ ծանր, 15-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին: Շարունակելու ենք առողջապահական համակարգի հզորացման գործընթացը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վարակի հետ ապրելուն զուգընթաց դրանք այնուամենայնիվ մեզ պետք են: Կանոների պահպանումը մեր միակ ելքն է: Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով չափում ենք վարակի տարածման տեմպը: Եթե հավաքական ջանքներով, կանոները ճիշտ պահպանելով առաջ գնանք,ապա ունենք բոլոր շանսերը վարակը պահել կառավարելի և նաև մարման վիճակում»,- ասաց Թորոսյանը