Արցախը հակամարտության հիմնական և ինքնուրույն կողմ է. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներկայացրել է Արցախի հարցի կարգավորման իր տեսակետը:

«Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջև բանակցությունների վերջնակետ

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հիմնախնդրի լուծումը մեր արտաքին քաղաքականության գերխնդիրն է ու պետական և ազգային անվտանգության հիմնական գործոնը, որի համար հիմք պետք է հանդիսանա Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմա-իրավական, ժողովրդի նկատմամբ ինքնորոշման իրավունքի, որպես անվերապահ և առանց սահմանափակումների կիրառումը:

Ինքնորոշման իրավունքի այդպիսի կիրառելիությունը ամրապնդվում և ապահովվում է հետևյալ փաստարկներով.

-Ինքնորոշման բաղադրիչով. Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը ինքնորոշվել է օրինականորեն՝ միջազգային չափանիշներին և տվյալ պահին գործող օրենքներին լիովին համապատասխան:

-Տարածքային բաղադրիչով. Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդը ինքնորոշվել է սեփական տարածքների վրա, որոնք երբևէ անկախ Ադրբեջանի իրավասության տակ չեն եղել:

-Մարդու իրավունքների բաղադրիչով. Ադրբեջանը բոլոր ժամանակներում «իր իսկ քաղաքացիները» համարվող ժողովրդի հանդեպ վարում էր ցեղասպանության և բռնագաղթի քաղաքականություն և չի կարող այդ ժողովրդի նկատմամբ ստանձնել խնամակալի առաքելություն: Դա կբերի կամ նոր պատերազմի, կամ նոր ցեղասպանության: Ադրբեջանը նման քաղաքականություն է վարել մինչև 1920 թ.: 1921-91 թթ. Ադրբեջանը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայության նկատմամբ իրականացրել է ներքին ագրեսիա, որը 1991 թ. վերածվել է արտաքին ագրեսիայի: Փաստորեն ԱՄՆ-ն նման որակում է տվել Ադրբեջանին՝ ընդունելով 907 հոդվածը: Հետևաբար, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ծնունդը նաև հակագաղութատիրական պայքարի արդյունք է: Միաժամանակ հենց նման էթնիկ զտումների քաղաքականության միջոցով լիովին հայաթափվել է բազմահազար հայերով բնակեցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Խորհրդային իշխանությունների թույլտվության պայմաններում փոքրացվել և կրճատվել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սկզբնական տարածքները:

-Փաստացի առկա քաղաքական իրականությամբ. Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունում առկա են ժողովրդավարական պետականության բոլոր անհրաժեշտ բնութագրիչները՝ քաղաքացիական հասարակության զարգացում, իշխանությունների երեք հիմնական ճյուղերի տարանջատում և նրանց փոխհարաբերություններում զսպումների ու հակակշիռների մեխանիզմների կիրառում, պարբերաբար և պետական իշխանության բոլոր մակարդակներում անցկացվող հավասար և ազատ ընտրությունների ինստիտուտի արմատավորում, մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների ձևավորում, ինչպես նաև իշխանության մարմինները կատարելագործելու, արդյունավետ պետական կառավարում իրականացնելու, միջազգային հարաբերություններ զարգացնելու և իր սահմանները պաշտպանելու կարողությունը:

Ինքնորոշման իրավունքի կիրառելիության սկզբունքը այլընտրանք չունի, ինչը հիմնավորում է ստանում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ընդգրկումով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառելիության անհնարինությունը փաստող հետևյալ գործոններով՝

ա. Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող կիրառվել մի տարածքի նկատմամբ, որը երբևէ չի պատկանել անկախ Ադրբեջանական պետությանը: Բացի դրանից, արցախյան ( ղարաբաղյան) հարցը իրավական դաշտում քննարկելով տեսնում ենք, որ միջազգային իրավունքում հակասություն չկա ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների միջև: Տարածքային ամբողջականության սկզբունքը ուղղված է մի պետության կողմից մեկ այլ պետության սահմանները միակողմանիորեն իր կողմին փոփոխելու փորձերի դեմ, մինչդեռ ներքին հակամարտությունները, այդ թվում «կենտրոնի» և ինքնորոշման իրավունքի համար պայքարողների հակամարտությունները ոչ մի կերպ չեն հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին: Այսինքն մեր պարագայում ինքնաբերաբար առաջնայինը հենց ազգերի ինքնորոշման սկզբունքն է, որը ամրագրված է միջազգային իրավունքում:

բ. Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը չի տնօրինում, բացառապես ԽՍՀՄ ձևավորմամբ և գոյությամբ պայմանավորված, նախկին Ադրբեջանական ԽՍՀ իրավունքներին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) նկատմամբ: Նախ և առաջ, քանի որ գործող օրենսդրության իրավակիրառման ժամանակահատվածում Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ստեղծվեցին երկու անկախ իրավահավասար պետություն' Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապեսությունը, և օրինապատշաճ ձևով դադարեցվեցին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի, տարածքի և իշխանությունների վարչաքաղաքական ենթակայության հարաբերությունները հետագայում լուծարված թե՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի և թե՝ ԽՍՀՄ-ի հետ: Ինքը՝ Ադրբեջանը նախ իր անկախության վերականգնման մասին հռչակագրով, ապա պետական անկախության մասին սահմանադրական ակտով իրեն հռչակեց 1918թ հռչակված ԱԴՀ իրավահաջորդը՝ այդպիսով չեղյալ համարելով ԽՍՀՄ օրոք Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բռնակցումը Ադրբեջանին:

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հիմնախնդրի լուծումը և հակամարտության կարգավորման արդյունքը պետք է հանդիսանա Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացումը: Հետևաբար ոչ թե պետք է զբաղվել հակամարտության կարգավորմամբ, դարձնելով այն ռազմավարություն, նպատակ, այլ պետք է գերխնդիր դարձնել խնդրի լուծումը, որից բխում են կարգավորման տարբերակները, այսինքն կարգավորումը մարտավարություն է՝ տակտիկա: Դա կարող է տեղի ունենալ երկու մակարդակով՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգում միջազգային հանրության կողմից կամ ազատ ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա հաշտության ամբողջական պայմանագրի կնքում, որը պետք է ներառի հստակ լուծումներ՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության կարգավիճակի, անվտանգության անհրաժեշտ ու բավարար երաշխիքների, փախստականների ու տարածքների հարցերի վերաբերյալ և ամրագրի Հայաստանի, որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավորի կարգավիճակը: Միայն այս դեպքում կարող ենք խուսափել նաև «կրկնակի» փախստականներ երևույթից՝ իր ահավոր հետևանքներով:

Սակայն այս մոտեցումը որևէ կերպ չի կարող հանգեցնել ինքնավարության բարձրագույն աստիճանի սահմանմանը Ադրբեջանի կազմում, քանի որ դրա հիմքում ընկած է ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման սկզբունքը մետրոպոլիայի տարածքում: Մինչդեռ Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի համար մետրոպոլիա երբեք չի հանդիսացել, հետևաբար արցախահայությունը սեփական տարածքում չի կարող «փոքրամասնություն» համարվել: Ի վերջո հայ ժողովուրդը իրավունք ու նի քաղաքակիրթ աշխարհից պահանջելու իր իրավունքների հատուցումը՝ ինչպես Արևմտյան Հայաստանի խնդրում, որտեղ բնաջնջման ենթարկվեց մեր ժողովրդի մի հզոր հատվածը, այնպես էլ Արևելյան Հայաստանում, որի որոշ տարածքներ նույնպես հայաթափվեցին (Նախիջևան, Շահումյան, Գանձակ և այլն):

Հիմնախնդրի լուծման և հակամարտության կարգավորման մարտավարությունը պետք է, մի կողմից հենվելով սահմանված սկզբունքների վրա հիմնավորի դրանք, մյուս կողմից՝ անխախտ պահելով մատնանշված նպատակը, ապահովի դրա իրականացումը:

Հակամարտության ծավալման ցանկացած փուլում հայկական կողմի մարտավարությունը պետք է իրականանա միջազգային իրավունքի նորմերի և ընդունված կանոնների հարգումով և ապահովի համարժեք հակազդեցություն ադրբեջանական կողմի հակադիր մարտավարությանը՝ որպես առաջնորդող գաղափար, ներկայացնելով ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա հստակեցված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի և անվտանգության երաշխիքների ապահովման հարցերի լուծման առաջնայնությունը:

Կարգավիճակի հարցը եղել և մնում է հակամարտության գլխավոր հարցը՝ բուն առարկան: Կարգավիճակը պետք է առավելագույնս ճշգրիտ և արտահայտի հիմնախնդրի պատմական, իրավական և քաղաքական իրողությունները ու հաշվի առնի նաև հակամարտող կողմերի միջև առկա հարաբերությունների բնույթն ու որակը: Հետևաբար, խաղաղության գործընթացի արդյունավետությունը ուղղակիորեն կախված է հենց այս հարցի արդար լուծումից:

Անվտանգության երաշխիքների և կարգավիճակի հետ կապված խնդիրները փոխպայմանավորված են, և այդ կապը անմիջական է: Անվտանգության երաշխիքների ընդհանուր հաշվեկշռի մեջ կարևոր նշանակություն ունեն թե՝ անվտանգության փաստացի ապահովումը, թե՝ միջազգային չափանիշներով տրամադրված և համապատասխան կարգավիճակի ամրագրումով սահմանված դեյուրե երաշխիքները: Առանց մեկի մյուսը չի կարող լիարժեքորեն ապահովել անհրաժեշտ անվտանգությունը: Այդ երաշխիքների ընդհանուր ծավալը պետք է լիովին համապատասխանի արտաքին վտանգին և հանդիսանա նոր պատերազմի վերսկսումը կանխող կարևորագույն գործոնը: Իսկ ազատագրված տարածքները, պատմականորեն հայկական հող լինելով հանդերձ նաև, անվտանգության երաշխիք են: Հետևաբար, տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի խախտումը և կողմերից մեկի անհամադրելի ուժեղացումն է մեծացնում պատերազմի վերսկսման հավանականությունը:

Արցախյան (Ղարաբաղյան) խնդրի կարգավորմամբ խաղաղության պահպանումը պետք է դիտել ոչ թե որպես մարտավարություն, այլ որպես ռազմավարություն:

Նվազագույն այդ ծավալն ապահովելու նպատակադրությամբ բանակցային գործընթացում անհրաժեշտ է հետևողականորեն պաշտպանել հետևյալ սկզբունքները՝

- Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հիմնախնդրի լուծումը սերտորեն առնչվում է ՀՀ անկախության, բնական զարգացման, հայ ժողովրդի խաղաղ, բարգավաճ ապագայի հիմնախնդրի հետ

- Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Ադրբեջանի ենթակայության բացառում

- Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի անվտանգության երաշխավորում

- Փոխզիջումների ոչ ինքնանպատակ լինելը, որպեսզի այն չվտանգի երկու հայկական պետությունների անվտանգությունը: Բանակցային գործընթացում փոխզիջումներ բառը աստիճանաբար պետք է իր տեղը զիջի պայմանավորվածություններ բառին:

- Համաշխարհային առաջադեմ գործընթացներին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցության համար միջազգային երաշխիքների ապահովում:

Հակամարտության կարգավորման գործընթացը կողնորոշելու համար անհրաժեշտ փաստարկները

- Արցախյան (Ղարաբաղյան) հակամարտությունը իր բնույթով էթնոքաղաքական հակամարտություն է: Այն չի կարող լիարժեք կարգավորում ունենալ առանց կարգավիճակի հարցի լուծման: Այս հանգամանքը հաշվի առնող կարգավորումն ընդունակ է նաեւ հանգեցնելու հիմնախնդրի լուծման, անկախ դրա իրականացման եղանակից:

- Հակամարտության կարգավորման ենթակա բաղադրիչները փոխկապակցված են, կազմում են ամբողջական փաթեթ և մեկի լուծումը պայմանավորված է մյուսով: Հակամարտության բաղադրիչների շաղկապվածությունը և անվտանգության երաշխիքների լիարժեքության ապահովումը պահանջում են փաթեթային համաձայնության ձեռքբերում:

Սակայն Ադրբեջանն իր իսկ կողմից սանձազերծած պատերազմի հետևանքների համար պատասխանատվությունը մյուս կողմի վրա բարդելու միջոցով փորձում է տարածքների նկատմամբ պահանջ ներկայացնելու և փախստականների խնդրի լուծումը կանխորոշելու բացառիկ իրավունքներ ձեռք բերել:

Տարածքների և փախստականների խնդիրը անբաժան մասն է կազմում ամբողջական փաթեթի, առնչվում է հակամարտության բոլոր կողմերի շահերի հետ և գտնվում է փոխադարձ պահանջների տիրույթում: Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանցիների մեծ մասը ոչ թե փախստականներ են, այլ տեղահանվածներ, որոնց զգալի մասը մասնակցել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին:

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի ինքնորոշման իրավունքի չհարգումը անարդարացիորեն հանգեցրել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների չհարգման: Ավելին, մարդկանց իրավունքները չեն գտնվում ներկայումս էլ միջազգային պաշտպանության ներքո և շարունակում են ոտնահարվել սոսկ այն պատճառով, որ ապրում են միջազգայնորեն չճանաչված պետությունում:

Պետության չճանաչված լինելու հանգամանքը որևէ կերպ չի կարող արդարացում հանդիսանալ այդ կենսական իրավունքների և ազատությունների ոտնահարման համար:

- Արցախի (Լեռնային Ղարաբաղի) միջազգային ճանաչման համար առանցքային նշանակություն ունի երկրի կայուն, առաջընթաց զարգացումը դեպի ժողովրդավարական, իրավական և մարդու իրավունքների ու ազատությունների հարգման միջազգային չափանիշների հիման վրա կայացած, ժամանակակից պետություն:

- Հակամարտությունները տարբերվում են իրենց բնորոշ առանձնահատկություններով, ուստի հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացնել դրանց տարանջատման միջոցով: Չի կարող գտնվել բոլոր տիպի հակամարտությունների լուծման մեկ ընդհանուր բանալի:

Հակամարտությունների նույնացումը արհեստականորեն մեծացնում է քաղաքական, քարոզչական բաղադրիչի նշանակությունը, ստիպում է տվյալ հակամարտության բովանդակությանն ու էությանը ոչ համարժեք լուծում հարմարեցնել, կախյալ է դարձնում կոնկրետ հակամարտության լուծումը մյուս դեռևս չլուծված հակամարտությնների լուծումից՝ այդպիսով էլ ավելի բարդացնելով տվյալ հակամարտության կարգավորումը: Հակամարտության կողմերի միջև ընդհանուր շահերի շրջանակի ձևավորումը և ընդլայնումը կարևորագույն խթան է արցախյան (ղարաբաղյան) հակամարտության կարգավորման համար: Դրան հասնելու լավագույն եղանակը տարածաշրջանային համագործակցության խրախուսումն ու իրականացումն է:

- Միջազգային ուժերը, այսօր Արցախին (Լեռնային Ղարաբաղին) անուղղակի ընդգրկելով բանակցային գործընթացին, հիմնականում բանակցում են Հայաստանի և Ադրբեջանի հետ, քանզի նրանց հիմնական նպատակը ոչ թե Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խնդրի լուծումն է (այլապես չէր առաջարկվի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի հարցը հետաձգել 10-15 տարով), այլ տարածաշրջանում սեփական խնդիրների լուծումը: Հենց դրա համար են խուսափում առայժմ չճանաչված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հետ լիարժեք բանակցություններ վարելուց, և նախընտրում են բանակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որոնց վրա անհրաժեշտության դեպքում կարելի է ճնշում գործադրել: Սակայն Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հարավային Կովկասի անվտանգության և կայունության համակարգի կաևորագույն քաղաքական գործոն է, և այստեղ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) չճանաչված լինելը որևէ կերպ չպիտի նսեմացնի նրա ինքնուրույնությունը և այն դերը, որը Արցախն (Լեռնային Ղարաբաղն) ունի Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության արդի համակարգում: Հետևաբար, Արցախը (Լեռնային Ղարաբաղը) պետք է լինի բանակցային գործընթացի լիարժեք, լիիրավ կողմ, քանի որ նա հակամարտության մեջ ոչ թե օբյեկտ է, այլ սուբյեկտ:

- Հակամարտության կարգավորումն ունի անվտանգ և ընդունելի միայն մեկ ճանապարհ: Դա հիմնախնդրի լուծմանը տանող, խաղաղ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող բանակցությունների արդյունավետ իրականացումն է: Որևէ այլ ճանապարհ կամ բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի՝ անորոշ ժամանակով երկարաձգելով հակամարտության կարգավորումը, կամ՝ դեպի նոր պատերազմ: Այսօրվա իրողությունները (շրջափակում, փախստականներ, էթնիկ զտումներ, ավերված բնակավայրեր, ռազմականացված գոտիներ և այլն) ադրբեջանական ագրեսիայի ուղղակի հետևանք են: Ուրեմն Ադրբեջանն է, որ պետք է կրի Արցախյան (Ղարաբաղյան) պատերազմի ողջ պատասխանատվությունը:

- Բանակցությունների լիարժեքությունը և արդյունավետությունը ապահովելու համար հակամարտության բոլոր կողմերը նախ և առաջ պետք է ճանաչեն միմյանց որպես բանակցային կողմեր և դրան համապատասխան ապահովվի բոլորի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին:

- Արդյունավետ և ամբողջական բանակցությունների կայացման անխուսափելի պայման է Լեռնային Ղարաբաղի՝ որպես բանակցային իրավահավասար կողմի լիարժեք մասնակցության ապահովումը:

Ադրբեջանի կողմից Արցախին (Լեռնային Ղարաբաղին) որպես կողմ չճանաչելը ըստ էության նշանակում է հրաժարում թե՝ խնդրի լուծումից, թե՝ բանակցային գործընթացի պատրանք ստեղծելով, նաև իրական բանակցություններից:

Միանգամայն ակնհայտ է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի անքակտելի և բացառիկ իրավունքն է բանակցային գործընթացում իր օրինական ներկայացուցիչների միջոցով համաձայնեցնել հատկապես կարգավիճակի և երաշխիքների անհրաժեշտ ծավալը ապահովելու հետ կապված հարցերը: Հետևաբար կարևոր է ներքին քարոզչությունը: Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև սերնդափոխության հանգամանքը և երիտասարդության շրջանում հիմնախնդրի պատմության, ներկա փուլի և սպասվելիք զարգացումների վերաբերյալ կազմակերպել պետական քաղաքականությանը համահունչ քարոզչություն:

Կարեւորագույն խնդիր է բանակցային գործընթացը իրականացնել՝ ճշգրիտ պահպանելով հակամարտության մեջ յուրաքանչյուր կողմի ունեցած իրական տեղն ու դերակատարությունը:

Անհրաժեշտ է հստակ սահմանել, որ.

ա. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հակամարտության հիմնական և ինքնուրույն կողմ է:

բ. Հայաստանը իր և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված տևական ագրեսիայի պատճառով ղարաբաղա - ադրբեջանական հակամարտության մեջ ներքաշված կողմ է և հանդիսանում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության երաշխավորը:

Հետևաբար պետք է հստակեցնել ու ճշտել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը, յուրաքանչյուրի իրավասության տակ գտնվող հարցերի շրջանակը:

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հարցի արդարացի լուծումը կհանգեցնի նաև տարածաշրջանում տնտեսական ինտեգրացման խորացմանը, դրանով իսկ չեզոքացնելով Ադրբեջանի կողմից տնտեսական ուժի դիրքից վարվող քաղաքականությանը, և դա նոր խթան կհանդիսանա տարածաշրջանային երկրների համագործակցության համար:

Ընդհանրացնելով նշենք, որ Արցախյան շարժումը ժողովրդական շարժում է, ուստի և օրինաչափ:

Այսօր Հայաստանը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության դեռևս միջազգայնորեն չճանաչված լինեու պատճառով, տարբեր միջազգային ատյաններում ներկայացնում և պաշտպանում է նրա շահերը

Մինսկի խմբի հովանու ներքո կնքել խաղաղության պայմանագիր:

դիտվել է 927 անգամ
Լրահոս
Ցմահ առաջնորդը. Հաշտվե՞լ այդ իրականության հետ, թե՞ ոչ... Հպարտ քաղաքացին՝ տուգանքի «մատերիալ» /տեսանյութ/ Արդյո՞ք այժմ առկա է սպանդանոցների անհրաժեշտ քանակը, թե՞ կրկին ստացվելու է, որ բոլոր անհարմարությունները կրելու է գյուղացին «Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին». Արսեն Բաբայան Սահմանադրության փոփոխություններ համավարակի ժամանակ Առաջիկա խաղին Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է Սոցապնախարարությունն անվանեք լգբտ նախարարություն, պրծնի գնա. Զաքար Խոջաբաղյան Թուրքական 5-րդ շարասյունը գրոհում է Հայաստանը Դատարանը Սերժ Սարգսյանի եւ մյուսների դատական նիստին չներկայանալն անհարգելի չի համարում. դատական նիստը հետաձգվեց Ինձ միշտ հետաքրքրել է այդ ռուսոֆոբիայի հիմքում ի՞նչն է ընկած Վրաստանը ժամանակավորապես կբացի ցամաքային միջանցքը Հայաստանից վերադարձող ռուսաստանցիների համար Կրակոցներ Անդրանիկի փողոցում. գլխի շրջանում վնասվածք ստանալուց հետո կրակել էր մյուսի կողմը. մանրամասներ /տեսանյութ/ Հայկական էքսպերիմենտի «պլատոն». Վահե Հովհաննիսյան Այսօր Նիկոլի լավագույն դաշնակիցը կոռոնավիրուսն է Մենք այսօր հաղթել ենք կորոնավիրուսին. Լուկաշենկո «Հանրայինի եթերը հայտնի հայաֆոբ Նավալնիին տրամադրելը ոչ այլ ինչ է, քան մտածված հակահայկական ակցիա». Ռուսաստանի հայերի միություն «Բաց հասարակություններ» հիմնադրամը 2019թ. ընդհանուր առմամբ Հայաստանի տարբեր ՀԿ-ների տրամադրել է շուրջ 2,5 մլն դոլար դրամաշնորհ, 2020-ին տրամադրածը դեռևս կազմում է 206 500 դոլար Էրդողանը կորոշի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածե՞լ, թե՞ ոչ Նավալնիի՝ Հանրայինի եթերում հայտնվելը ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլև մեր ազգային ու պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է․ Ուրիխանյան «Պետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում…». Արշավիր Ղարամյան Ով է Արցախի Հանրապետության Նախագահի նոր խորհրդականը Վաղվա աղմկոտ դատավարությունները ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով են ստեղծում «Վերահաստատում եմ դիրքորոշումս Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության վերաբերյալ։ Այն ինձ ոգեշնչում է»․ Արման Բաբաջանյան /տեսանյութ/ Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել. Մեդիա Պաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով ՀՈՒԼԻՍԻ 1-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի ասուլիսը: Թեմա- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ծրագրերը, կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացի մանրամասներ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Ա... Հունիսի 30-ին, ժամը 20:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է քննարկում «Սիրով կհարկենք նաև ձեր գույքը, հարգելի՜ քաղաքացիներ. ինչու՞ են քաղաքացիները դիմադրում «Գույքահարկի մասին» օրենքին» թեմայով: Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, - Հրանուշ Խառատյան, ազգագրագետ, - Հովհաննես Ավետիսյան, տնտեսագետ: Հունիսի 30-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ տնտեսական զարգացման ուղղություններն ու հնարավորությունները՝ հետհամավարակային շրջանում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub