Հայ հեղափոխականի կյանքը. Մանկություն, երիտասարդություն, հեղափոխություն, ապակենտրոնացում

1. Մանկություն


Երվանդ Օտյան, «Կենսագրական նոթեր Ընկ. Բ. Փանջունիի մասին»
Հակառակ իր խոսելու մարմաջին` փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը: Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կառնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կընե:
Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.
— Ծո, ինչ ես ըրեր անոթը:
— Շինեցի հայրիկ,— կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը:
— Ծո ինչ շինել, կոտրել ես, շան զավակ:
— Չէ, հայրիկ, շինեցի,— կը պնդե տղան:
*
— Ինչու ընկերոջդ գլուխը պատռեցիր,— գոչեց ձայնով մը որով Եհովա ըսած էր Կայենին` «Ի՞նչ ըրիր քու եղբորդ»:
— Զինքը համոզելու համար,— պատասխանեց ապագա պրոփականտիստը հանդիսավորապես:
Հայրը տեսնելով իր զավակին այս տարօրինակ ընթացքը, հաճախ ակռաները կրճտելով կը պոռար.
— Փորձանք պիտի ըլլաս, փորձանք…
Խեղճ մարդը կը սխալեր իր լավատեսությանը մեջ: Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ:
2. Երիտասարդություն
Նիկոլ Փաշինյան, «Մոռանալ հերոսական անցյալը», «Հայկական ժամանակ» 2005,
Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ:
3. Հեղափոխություն
Նիկոլ Փաշինյան
2018, ապրիլ 17
Ես այստեղ հայտարարում եմ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության մեկնարկը:
Փաշինյանը հեղափոխութունը անվանում է նաև սիրո և համերաշխության, նաև սիրո և հանդուրժողականության
նոյեմբեր 24
ես հիմա այստեղից ուզում եմ ազդարարել, որ Հայաստանում սկսվում է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխութունը
2019, մայսի 20
Փաշինյանը ներկայացրեց դատական հեղափոխության 5 քայլերը
2020, փետրվարի15, Մյունխեն
ձեզ կներկայացնեմ միկրո հեղափոխությունների նշանակությունը Լեռնային Ղարաբաղի բանակցային գրծընթացում, որը նախաձեռնել եմ ես:
փետրվարի 16
բանակցային գործընթացում անհրաժեշտ են միկրո հեղափոխություններ, ապա մինի հեղափոխություններ
25 մայիս, Երևան
Մենք պետք է կորոնավիրուսային հեղափոխություն անենք
Ապակենտրոնացում
վարչապետ Նիկոլ Փաշինյան
Մայիսի 3
Սկսում ենք ապակենտրոն պայքար Covid-19-ի դեմ
մայսի 19
Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. եւ այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ
Երվանդ Օտյան «Ընկ. Փանջունի տարագրութեան մէջ»
֊հիմա ես եղեր եմ ծայրահեղ ուլթրա ապակենդրոնացումի մարդը,֊ըսավ Փանջունի։
֊Բայց ինչ է սա ուլթրաապակենդրոնացում ըսածդ։
֊Բացատրեմ, ես հիմա այս աքսորի տառապանքներու միջոցին սա համոզումին եկա, թե ամեն հայ անհատ, ինքն իր մեջ, ամբողջություն մըն է և կը ներկայացնե ամբողջ հայությունը։ Ան, որ ոևէ միջոցով կը հաջողի ինքզինք փրկել, փրկած կը լինի նաև ամբողջ հայությունը։ Մենք պետք է մեր բոլոր ջանքը կենդրոնացնենք ինքզինքիս փրկելու, առանց մտածելու կամ աշխատելու ուրիշի մասին։ Ահա թե ինչ է ուլթրա ապակենտրոնացումը։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 849 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am