Կանաչապատման բաժնի պետը Մոնումենտի այգում խորոված, խաշլամա է սարքել ու քեֆ արել. Մարությանը մի կերպ էր զսպում ծիծաղը

«Երեւանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը կադրային ջարդ է սկսել: Նոր տնօրենը անձամբ քաղաքապետի ընտրությամբ է եղել, որովհետեւ մրցույթում երկու հոգի է հաղթել, եւ մենք օրեր առաջվանից ենք իմացել, որ քաղաքապետի սիրելի խորհրդական Կարեն Համբարձումյանի մտերիմներից է, որ նա է անցնելու: Հասկանալի էր, որ քաղաքապետն ընտրելու էր պարոն Արա Աղայանին:

Երեկվա ցույցից հետո ես ստացա տեղեկություն, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետը հրահանգավորվել է, որ դիմում գրի եւ հեռանա: Նա հրաժարվել է եւ այսօր վարչական շրջանի ղեկավարն ու Կանաչապատման հիմնարկի տնօրենը ուղղակի գույքով դուրս են հանել նրան շնքից: Եթե սա ամենաթողություն չի, ապա ինչ է: Երբ մարդիկ երկար տարիներ աշխատել են, մեկ էլ հոպ, եկել է կինոյի տղան ու բոլորին դուրս է հանում»,- Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

  «Այս պահին մեզ մոտ աշխատում է 760 աշխատակից: Վերջին մեկ ամսվա ընթացքում, իմ պաշտոնավարման պահից հրամանագրվել է 120 նոր աշխատակից: Այդ ընթացքում աշխատանքից ազատվել է մոտ 18 անձ՝ իրենց դիմումի համաձայն: Եվս 50 հոգու ընդունել ենք փորձաշրջանով, որոնցից միայն երեքի դեպքում է, որ խզել ենք աշխատանքային հարաբերությունները: Երկու հոգի էլ իրենք են դիմում ներկայացրել եւ մասնակցել երեկվա միջոցառմանը»,- ասաց ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը:

 «Շրջայցի ժամանակ տեսանք, որ Մոնումենտի այգուց բարձր երաժշտության ձայն է լսվում: Պարզվեց, Մոնումենտի այգում խորոված են անում եւ բարձր ռաբիս երաժշտություն է լսվում: Մոտենում եմ, տեսնում եմ խորովածի կողքն էլ խաշլամա է դրված: Ասում եմ, շրջապատեք, որ ոչ ոք չփախչի, մոտենալով տեսնում եմ, որ մեր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետը մեքենայով մտել է Մոնումենտի այգի, որն արգելված է, թքած ունենալով պարետի որոշման վրա, աշխատակիցներով քեֆ են անում: Իսկ դրա հաջորդ օրը Մոնումենտում հրդեհ բռնկվեց»,-պատմեց նա:

Այդ ընթացքում քաղաքակպետ Հայկ Մարությանը չէր կարողանում զսպել ծիծաղ, ապա դիմեց Թեհմինա Վարդանյանին. «Հիմա, տիկին Վարդանյան ջան, եթե մարդը գնացել քեֆ ա արել, վառել ա այգին, դա նորմա՞լ ա, որ շարունակի աշխատել»:

դիտվել է 415 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am