Փողոցները լվացվում են գիշերը ժամը 3-6-ը, հիմա դա կլինի ժամը 6-8-ը, որ թարմությունը մարդիկ զգան. Մարության
«Երեւանի բոլոր փողոցները, բոլոր վարչական շրջաններում գիշերը ժամը 3-6-ն ընկած ժամանակահատվածում լվացվում են օրումեջ գրաֆիկով: Ես արդեն հանձնարարել եմ, որ մեր մեքենաները բոլորը վերապրոֆիլավորեն այդ ուղղությամբ: Երբ մարդիկ արթնանում ու գնում են աշխատանքի, ջուրն արդեն չորացած է լինում: Մենք ժամերը կփոխենք, քանի որ արդեն 30 մեքենա է լինելու, կլվացվեն փողոցները ժամը 6-8-ը, որպեսզի մեր քաղաքացիները մաքրության շունչը զգան»,- Երեւանի ավագանու նիստում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: