9317 երեխա սպասում է հերթի մեջ, իսկ մենք տարածքները տալիս ենք ԵԿՄ-ին. «Իմ քայլի» անդամ

 

«Հազարավոր երեխաներ այսօր սպասում են մանկապարտեզի հերթում եւ վիրավորական է դա որակել որպես տեխնիկական մանրուք:  Այսօր Երեւան քաղաքում մանկապարտեզ հաճախում է 30649 երեխա: Երկու տարեկանը լրացած 9317 երեխա սպասում է հերթի մեջ: Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներկայիս առկա տարածքներով այս հերթի հարցը մենք երբեւէ չենք լուծելու, իսկ այս երեխաները մեծանում են: Նրանք անշունչ առարկաներ չեն, որ պատի տակ կանգնեն սպասեն, թե երբ է մանկապարտեզը տեղ ունենալու, որ իրենք ստանան նախադպրոցական կրթությունը: Այսօր մենք մեր հույսը կապում ենք նրա հետ, որ ծնողը գումար կունենա եւ երեխային կտանի մասնավոր մանկապարտեզ: Իսկ այն ծնողը, որ գումար չունի, որեւէ մեկը կմտածի՞ այդ ծնողի մասին: Եվ ինձ համար շատ վիրավորական է այս երեխաներին որպես տեխնիկական մանրուք որակելը:

6845 երեխայի 3 տարեկանն արդեն լրացել է եւ նրանք չեն կարողանում հաճախել մանկապարտեզ, եւ այդ երեխայի ծնողը չի կարող հաճախել աշխատանքի: Այդ ընտանիքներից շատերին դատապարտում ենք ղքատության, որովհետեւ հնարավորություն չենք տալիս երեխային ուղարկել մանկապարտեզ ու գնալ աշխատելու:

Էրեբունի վարչական շրջանն ունի 126 հազարից ավելի բնակչություն եւ այնտեղ ունենք ընդամենը 13 մանկապարտեզ: Այդ հերթի մեջ սպասում է 1143 երեխա: Նույնքան բնակչություն ունեցող Կենտրոն վարչական շրջանում ունենք 21 մանկապարտեզ: Իսկ հերթի մեջ սպասում է 878 երեխա: Սա նշանակում է, որ Էրեբունի վարչական շրջանի հերթում սպասող երեխաների կեսը թող մոռանան, որ մանկապարտեզի երես են տեսնելու: Մենք երեւէ չենք կարող լուծել այդ երեխաների հարցը, եթե մենք այսօր գործող մանկապարտեզների 402 քմ տարածք տալիս ենք որեւէ կազմակերպության:

Հիմա ես չեմ պատկերացնում, թե ինչ խղճով պետք է այդ ծնողներին ասեմ՝ կներեք, եւս 5 տարով ձեր երեխան այդ հնարավորությունը չի ունենալու, իսկ 5 տարի հետո այդ երեխաներն արդեն դպրոցական են լինելու»,- Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Իմ քայլը» անդամ Աննա Ջավախյանը՝ ԵԿՄ-ին անհատույց տարածքներ հատկացնելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ:

 

դիտվել է 484 անգամ
Լրահոս
Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am