Վահագն Հովակիմյանը պետք է որոշի՝ ինքն է՞ դատվում, թե՞ Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը.Մարուքյան (video)
Հիշում եմ, որ Վահագն Հովակիմյանը հայտարարում էր, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահն ադամանդակուռ կաշառք է ստացել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի՝ Վահագն Հովակիմյանը հիմա բարդ վիճակում է, պետք է որոշի՝ ինքն է դատվում, թե Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը: