Թուրքիայի 7 նահանգներում ուժեղ քամին լուրջ ավերածությունների պատճառ է դարձել. կա զոհ
Թուրքիայի Վան, Հաքքյարի, Արդահան, Իգդիր, Կարս, Աղրը և Էլազըղ (պատմական Խարբերդ) նահանգներում ուժեղ քամին ավերել է տների ու կառույցների տանիքները, վնաս է հասցրել բերքատու ծառերին, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Վանում 8-ամյա մի երիտասարդ մնացել է փլված տանիքի տակ, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Նահանգի բնակիչ, 54 –ամյա Սեչքին Չեթինքայան քամու ժամանակ բարձրացել է իր տան վնասված տանիքը, որպեսզի վերանորոգի այն: Քամու պատճառով նա կորցրել է հավասարակշռությունն ու ընկել տանիքից: Հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: