6-ամյա իրանցի տղան հիացնում է իր ֆիզիկական պատրաստվածությամբ. լուսանկար
Համացանցում մեծ տարածում են գտել իրանցի 6-ամյա Արաթ Հոսեյնիի լուսանկրաներն ու տեսանյութերը, որում նա ցուցադրում է իր մարզական կարողությունները:
Oddity Central-ի հաղորդմամբ՝ երեխան տպավորիչ մարզված մարմին է ձեռք բերել ամենօրյա պարապմունքների արդյունքում: Փոքրիկի հայրը՝ Մուհամեդը, տղային մարզել սկսել է 9 ամսականից, երբ նա դեռ չէր էլ քայլում: